Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը տարեվերջյան ասուլիս տալու համար «Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահը անձնական միջոցներով է վարձակալել: Նախարարը, սա լրագրողներին հավաստիացնելու համար, նույնիսկ ուզում էր բանկային քարտի քաղվածքը ցույց տալ: Սրահի եւ ֆուրշետի համար Վահան Մարտիրոսյանը վճարել է 880 հազար դրամ: «Ես նախընտրել եմ այս դահլիճը ինչի՞ համար, որպեսզի ավելի ազատ լինենք, եւ ավելի լավ պայմաններում անցնի այս միջոցառումը: Մեր նախարարությունը հնարավորություն չունի այս քանակի մարդ ընդունելու: Սա իմ անձնական որոշումն է եղել»,-ասաց նախարարը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ