ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն առաջիկայում կհայտարարի իր քաղաքական ծրագրերի մասին: Այդ մասին այսօր հայտարարեց «Երրորդ հանրապետություն» կուսակցության փոխնախագահ Վիկտոր Դալլաքյանը: Նա ասաց, որ նրանք պարբերաբար հանդիպումներ են ունեցել Սեյրան Օհանյանի, հետ. կիսում են միմյանց մոտեցումները երկրի զարգացման տեսլականի մասին, համագործակցելու են: Հանդիպումներ են եղել նաեւ այլ քաղաքական գործիչների եւ ուժեր հետ:
Վիկտոր Դալլաքյանն ասաց նաեւ, որ իր`նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի եւ ԱԺ-ում նախագահի ներկայացուցչի պաշտոնից հրաժարականից մեկ օր առաջ առանձնազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ: Վերջինս ակնարկել է, որ պատրաստ է իրեն պաշտոն տալ: Իսկ հրաժարականից հետո իր ասուլիսից առաջ իրեն անընդհատ զանգել է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը:
Մանրամասները`քիչ ուշ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ