Gallup International Association միջազգային հետազոտական կենտրոնի hայաստանյան ներկայացուցչությունը ուսումնասիրություն է կատարել, որի արդյունքներով երկրում լավագույն բանկ է ճանաչվել ՎՏԲ-Հայաստան Բանկը։
2016 թվականի նոյեմբերին անցկացվեց հարցում՝ տարբեր տարիքային խմբերի 1,104 քաղաքացիների շրջանում Հայաստանի ողջ տարածքից: Հարցումն իրականացվել է պատահականության սկզբունքով, իսկ որպես հարցման մեթոդիկա ընտրված էր face to face հարցազրույցը:
Gallup International Association ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը հանձնել է “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության Նախագահ Յուրի Գուսևին “Հայաստանի Լավագույն Բանկ- 2016” դիպլոմը:
Կարդացեք նաև
ՎՏԲ–Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն–Տնօրինության նախագահ Յուրի Գուսև. “ՎՏԲ-Հայաստան Բանկը երրորդ տարին անընդմեջ ստանում է լավագույնի կոչումը՝ Gallup International Association հարցման արդյունքներով: Յուրաքանչյուր կազմակերպության համար գործունեության լավագույն գնահատական է հանդիսանում բնակչության ճանաչումը, հաճախորդների ու գործընկերների վստահությունը: Այն, որ մենք կայուն կերպով պահպանում ենք առաջատարի դիրքը, վկայում է մեր Բանկի անձնակազմի պրոֆեսիոնալիզմի մասին: Առջևում մենք ունենք հետաքրքիր հեռանկարներ և գլոբալ ծրագրեր: Վստահ ենք, որ հետագայում էլ մենք կշարունակենք արդարացնել հաճախորդների ակնկալիքները”:
Gallup International Association hայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյան. “Ուրախությամբ հանձնում եմ “Հայաստանի Լավագույն Բանկ- 2016″ դիպլոմը ՎՏԲ-Հայաստան Բանկին, որը շուկայում զբաղեցնում է բարձր դիրք և վայելում է գործընկերների ու հաճախորդների վստահությունը: Շնորհավորում եմ ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցներին և ղեկավարությանը իրենց գործունեությանն արժանի գնահատականի կապակցությամբ և մաղթում նորանոր ձեռքբերումներ”: