2016թ. «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթում հաղթող է ճանաչվել Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Ստեֆանի Դել Վալեն: Ինչպես հաղորդում է Telegraph-ը, թվով 66-րդ «Միսս աշխարհ» մրցույթը տեղի է ունեցել կիրակի ԱՄՆ-ում:
19-ամյա գեղեցկուհին, թագը ստանալով է 2015թ. «Միսս աշխարհ» իսպանուհի Միրեյա Լալագունայից, հայտարարել է, որ իր համար «մեծ պատիվ և պատասխանատվություն է» ներկայացնել Կարիբյան հայրենիքը:
Երկրորդ տեղը բաժին է ընկել Դոմինիկյան Հանրապետության գեղեցկուհուն, 3-րդը՝ Ինդոնեզիայի: Հնգյակում հայտնվել են նաև Քենիայի և Ֆիլիպինների ներկայացուցիչները:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ