Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Սախա-Յակուտիայի Հանրապետությունում վթարային վայրէջք է կատարել զինվորականներ տեղափոխող Իլ-18 օդանավը, ինչի հետևանքով ծանր վիրավորվել է 16 մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:
Ըստ գերատեսչության՝ օդանավում եղել է 32 ուղևոր՝ հերթափոխի մեկնող սպաներ, և անձնակազմի 7 անդամ:
«Այսօր 4:45-ի սահմաններում օդանավը վթարային վայրէջք է կատարել Տիկսիի օդանավակայանից 30 կմ հեռավորության վրա: Օդանավը պլանային չվերթ էր իրականացնում Կանկսի օդանավակայանից»,- հայտնել են գերատեսչությունից՝ հավելելով, որ արտակարգ իրավիճակի վայր է մեկնել ՊՆ սոցիալական հանձնաժողովը:
Ուժային կառույցների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ ընկնելուց հետո օդանավը բաժանվել է 3 մասի, բռնկում տեղի չի ունեցել: Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ կարող է լինել օդաչուական սխալը և վատ եղանակային պայմանները:
Կարդացեք նաև
Ընդհանուր առմամբ Տիկսիի բուժական հաստատություն է տեղափոխվել 23 մարդ: Տեղի իշխանությունների խոսքով նրանցից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 13-ինը՝ ծանր:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ