Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահ Գրիշա Սարգսյանը վերջերս հանդես էր եկել 2017 թ. ընտրությունները ազատ և արդար անցկացնելու կոչով ու պահանջով` նշելով, որ հենց ընտրությունների ելքով է պայմանավորված մեր երկրի ապագան ու Հայաստան պետության զբաղեցրած դիրքը աշխարհի առաջադեմ երկրների շարքում:
«Այս մի քանի ամսում հարկավոր են լրջագույն փոփոխություններ ու մոտեցումներ»,- նորից շեշտեց Գրիշա Սարգսյանը: Նա նշեց. «Ես արդեն Սահմանադրական փոփոխություններով և նոր ընտրական օրենսդրությամբ հաստատված չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու պարտավորություն եմ ստանձնել և հստակ պայմանավորվածություններ եմ ձեռք բերել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ:
Մենք արդեն անցել ենք վճռական գործողությունների և համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների` մեր ասոցիացիայի շուրջ 100 անդամներ արդեն անդամագրվել ու հատուկ դասընթացներում դիտորդական առաքելություն իրականացնելու գիտելիքներ ու հմտություններ են ձեռք բերել, որպեսզի ողջ ծավալով կարողանանք աջակցել ընտրական գործընթացներին և ջրի երես հանել ընտրախախտումները:
Ուզում եմ հավաստիացնել, որ մենք ունենք բավարար ուժ, կամք, խիզախություն և վճռականություն` ջրի երես հանելու ընտրախախտումները և կսատարենք այն քաղաքական ուժին, որը լրջագույն և ազնիվ մոտեցում կցուցաբերի մեր երկրի համար կարևորագույն այդ շրջափուլում և ի զորու կլինի երկիրն ու տնտեսությունը դուրս հանելու խորը ճգնաժամից:
Կարդացեք նաև
Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիա