«Սերժ Սարգսյանը երբեւէ մենակ չի մնացել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ արձագանքելով ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լեւոն Տե-Պետրոսյանի ելույթում հնչած հետեւյալ գնահատականին. «ՀՀԿ-ի ոչ մի անդամ եւ պետական ոչ մի պաշտոնյա, լղոզված ու կցկտուր խոսքերից բացի, երբեւէ փոխզիջման վերաբերյալ հրապարակային հստակ հայտարարությամբ հանդես չեն եկել։ Հասարակությանը խաղաղության նախապատրաստելու եւ դրա ընդդիմախոսներին հակադարձելու գործում ՀՀԿ-ականները փաստորեն լքել, մենակ են թողել իրենց նախագահին»։
Ինչ վերաբերում է փոխզիջման մասին «լղոզված խոսքերին», Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ հակառակորդն անկանխատեսելի է, եւ քանի դեռ Արցախի կարգավիճակի մասին հստակ մոտեցում չկա, ինչպե՞ս կարող են իրենց թույլ տալ խոսել փոխզիջումների մասին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ