Լրահոս
Օրվա լրահոսը

Ժխտողականության քերականությունը. պետություն, հասարակություն և հայ-թուրքական հարաբերություններ

Դեկտեմբեր 18,2016 15:53

Սեյհան Բայրաքթար
Պատմության ամբիոն, Ցյուրիխի համալսարան (Շվեյցարիա)

Repairfuture.net Այս հոդվածում Սեյհան Բայրաքթարը, ով Հայոց ցեղասպանության շուրջ Թուրքիայում ծավալված դիսկուրսի վերաբերյալ հետազոտություն է կատարել, բացատրում է, թե քննախոսության քանակական աճը անպայմանորեն չի նշանակում պարադիգմային տեղաշարժ դեպի ինքնաքննադատական դիսկուրս:

Սկսած 70-ական թվականներից, նա նկարագրում է տասնամյակների ընթացքում թուրքական պետության ժխտողականության փոխակերպումները: Թուրքական ժխտողականության այս փուլը առավել աչքի է ընկնում իր ռեակտիվ, քան պրոակտիվ բնույթով: Ըստ հեղինակի՝ այդ տարիներին ժխտողականությունը ինստիտուցիոնալացվում և մասնագիտացվում է: 2000-ականները անցումային ժամանակաշրջան էր, որի ընթացքում «հայկական հարցը» Թուրքիայում աստիճանաբար դարձավ առօրյա քաղաքական բանավեճի, իսկ ապա նաեւ առօրյա քաղաքական հաղորդակցության մի մաս՝ Հայոց ցեղասպանության 90-ամյակին: Դա ԵՄ-ին անդամակցելու գործընթացի ամենավճռական ժամանակաշրջանն էր Թուրքիայի համար…

1915թ.-ի Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ առկա գրականությունը հակված է կենտրոնանալու կա՛մ թուրքական պետության քաղաքական գործելակերպի, կամ՛ ցեղասպանության այլընտրանքային մեկնաբանության հետ կապված քաղաքացիական հասարակության աճող հրապարակայնության վրա: Ես կարծում եմ, որ երկու մոտեցումները նվազեցնում են Թուրքիայի քաղաքական գործելակերպի ժխտողականությունը և պաշտպանական մեխանիզմները՝ կարևորելով պետությունը՝ որպես ցեղասպանության ժխտման միակ գործակալ: Չնայած նրան, որ պետությունը իսկապես ժխտողականության գերիշխող դերակատար է, զուգադրել պետությունը և հասարակությունը նշանակում է անտեսել այն իշխանությունը, որը հենվում է հենցդիսկուրսի և դրա՝ տարբեր և երբեմն նույնիսկ մրցակցող հասարակական և քաղաքական շրջանակներ ներթափանցելու վրա: Վերջին տարիներին տպագրված գրականության մեջ հաղորդվում է, թե որքան անհեռատես է ցեղասպանության ժխտումը վերագրել միայն թուրքական պետությանը: Այն փաստը, որ նախկին ոճրագործների հետնորդները ունեն վառ հիշողություններ իրենց նախնիների կողմից հայերի սպանության մասին ոմանց բերել է այն եզրահանգման, որ «Թուրքիայի կառավարությունը հերքում է իր իսկ բնակչության կողմից մտաբերվող ցեղասպանությունը»:

Նման իրավիճակը սոցիալական հիշողության և ցեղասպանության ճանաչման միջև խնդրահարույց է, սակայն, վերջերս գրականության մեջ միտում է նկատվում գնահատելու Հայոց ցեղասպանության մասին ներկայիս հիշողությունների բումը որպես քննախոսության ցուցանիշ որպես այդպիսին: Հետևաբար, Հայոց ցեղասպանության ժխտման շուրջ բանավեճը միտում ունի անտեսելու քաղաքական դիսկուրսում ցեղասպանության կոնցեպտով բավարարվածությանը և թուլացնում է զոհերի՝ ցեղասպանության ճանաչման համար տարվող գրեթե մեկդարյա քաղաքական պայքարի կարևորությունը:

1973 և 2005թթ.-ին «քննախոսության րոպեների» ընթացքում Հայոց ցեղասպանության շուրջ դիսկուրսի վերաբերյալ իմ սեփական հետազոտությունը Թուրքիայում ցույց է տվել, որ աճող քննախոսությունը չի մատնանշում պարադիգմային տեղաշարժ դեպի ինքնաքննադատական դիսկուրս, որտեղ զոհերի կարիքները գերակայում են ազգային ինքնությանը: Ընդհակառակը՝ 1970-ականներին և 1980-ականներին պետության և իր գործակալությունների կողմից առաջացրած ժխտողականությունը շատ ավելի է բարդացել: Այն ժամանակ երբ պետությունը որդեգրել է նոր ռազմավարություն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը խոչընդոտելու համար (օրինակ՝հայ-թուրքական պատմական հանձնաժողով ստեղծելու առաջարկի, հայկական մշակութային գտածոների վերականգնման մասին հայտարարելու և ֆուտբոլային դիվանագիտության միջոցով), պարզվեց, որ 1970-ականներին և 1980-ականներին քաղաքական նպատակներով հորինված դիսկուրսի շրջանակները (օրինակ՝ «հայկական ահաբեկչություն») հատկապես տարածված են:

Իսկապես, նրանք ոչ միայն վերապրեցին այդ ժամանակահատվածը, այլև նրանց հասարակական և քաղաքական դերակատարների շրջանակը ավելի ընդլայնվեց: Ես կանգ կառնեմ իմ այն փաստարկի վրա, որ Հայոց ցեղասպանության ժխտումը մի բարդ շրջադարձ է կատարել, որը որոշում է հայ-թուրքական բախումների սահմանները՝ տալով հակիրճ ակնարկ ցեղասպանության տարբեր փուլերի ժխտողականության վերաբերյալ և Հայոց ցեղասպանության թեմայով քննարկումը գերիշխող հասարակական ու քաղաքական հիշողության մեջ կառուցվածքների և առանցքային օրինակների վերաբերյալ: Ամենակարևորն այն է, որ ես կկապեմ այս դատողությունը Թուրքիայի արտաքին հարաբերությունների՝ մասնավորապես 2000-ականների սկզբին Եվրոպական Միության (ԵՄ) հետ ունեցած հարաբերությունների համապատասխան համատեքստի հետ, երբ ցեղասպանության անցյալին հասցեագրելու ճնշումը հասավ աննախադեպ գագաթնակետին:

Նախքան դա, սակայն, ես ցանկանում եմ պարզաբանում տալ իմ մոտեցման որոշ առանցքային ենթադրությունների վերաբերյալ: Ցեղասպանության ժխտումը ուսումնասիրելիս ես ընդունում եմ հետկառուցողական դիրքորոշում, առ այն որ քաղաքականության մեջ դիսկուրսները՝ Հայոց ցեասպանության հետ կապված հիշողության դրվագները թուրքական հասարակության և քաղաքականության մեջ, Էպիֆենոմեններ՝ կողմնկի ազդեցություններ չեն, այլ առանցքային դեր են տանում իշխանական հիերարխիայի արտադրության և վերարտադրության մեջ: 5 Ինչևիցե, հետևելով Օլե Վեվերին (OleWaever), ես մեղմում եմ հետկառուցողական դատողության վերլուծության մեջ սահմանված խոսույթի (դիսկուրսի) և դերակատարների միջև հարաբերությունների մասին պատկերացումը:

Մինչ վերջինս ենթադրում է, որ դատողութունները նախորդում են դերակատարներին այն իմաստով, որ թեմաները գոյություն չունեն դիսկուրսից դուրս, ներկա ուսումնասիրությունը ձևավորում է հայեցակարգ խոսույթային կառուցվածքների մասին ինչպես միջանկյալ դերակատարները, ովքեր գործնականում արտադրում, վերարտադրում կամ փոխակերպում են դրանք: Հայոց ցեղասպանության ժխտման ուսումնասիրության համար սա նշանակում է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիսկուրսի առկա շրջանակները (անկախ դրանց ծագման) և Թուրքիայի անցյալի քաղաքականությունը միասին (ա) որոշում են հայերի ոչնչացումը ձևակերպելու հնարավորությունների շրջանակը և (բ) միևնույն ժամանակ կախված են մնում դերակատարներից: Հենց այսպիսի «լեզվական կառուցվածքն» է, որ թույլ է տալիս դիսկուրսների փոփոխումը: Նախքան երկրորդ հազարամյակի անցումը ՝ հատկապես 1970-ականներին և 1980-ականներին, 1915թ.-ի ցեղասպանության հիշատակումը ի հայտ եկավ քաղաքական ճնշման տեսքով՝ զուտ արտաքին ազդակներին արձագանքելու համար:

Հիշատակման քաղաքականությունը սփյուրքահայերի կողմից (հայոց ցեղասպանության ճանաչման համար թե՛ ակտիվ հարձակումները թուրքական պետության ներկայացուցիչների հանդեպ, թե՛ քաղաքական մոբիլիզացիան, հատկապես Միացյալ Նահանգներում ) և Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային քննարկումները ոչ միայն բարձրացրեցին իրազեկվածությունը ցեղասպանության վերաբերյալ ողջ աշխարհում, այլև թեմայից խուսափելը Թուրքիայի համար անհնար դարձրեցին: Հետևաբար, թուրքական ժխտողականության այս փուլը առավել աչքի է ընկնում իր ռեակտիվ, քան պրոակտիվ բնույթով: Այս երկուսն էլ դոմինանտ դեր են խաղացել ժխտողականության այս փուլում. առաջինը՝ «հայկական ահաբեկչությունը» դարձել էր հայերի կողմից թուրք ներկայացուցիչների վրա հարձակումների որոշիչ և միակ բացատրությունը և երկրորդ՝ Թուրքիայում հայերին տարանջատելու փորձերը («մեր հայեր» և «քինախնդիր» հայեր) դարձել են տեսանելի: 1970-ականներին թուրքական տպագիր մամուլում «մեր հայերի» և «սփյուռքահայերի» միջև հստակորեն տարանջատում դնելու անհրաժեշտությունը ուղեկցվում էր սառը դատեք կոչերով և մի հրահրեք ևս մեկ 1955թ.-ի սեպտեմբերի 6-7-ի դեպքերը, երբ պետական մակարդակով մշակված խռովությունները թիրախավորեցին հույներին և համապատասխանաբար ոչ մահմեդական բնակչությանը:

Դիսկուրսի այս վաղ փուլում, թուրքերի և հայերի միջև քաղաքական բախումները Թուրքիայի հանրային վարերում բացակայում էին: Իր անչափ խոցելի կեցվածքի պատճառով Թուրքիայի հայկական համայնքը մնաց անտեսանելի և ակտիվ մասնակցություն չունեցավ սեփական պատմական փորձի և ոչնչացման հետ առնչվող դիսկուրսում: Փոխարենը, պատրիարքը ներկայացրեց համայնքը հանրային ասպարեզում և հայերի կողմից թուրք դիվանագետների սպանության դեպքերի համար ցավակցել է համայնքի անունից: Թուրքիայում հայ-թուրքական հարաբերությունների այս մոդելը, որտեղ հանրային ասպարեզում հայերը անտեսանելի էին, սկսեց խարխլվել 2000-ականներին մոտ:

1980-ականներին ժխտողականությունը ինստիտուցիոնալացվեց և մասնագիտացվեց. արտաքին գործերի նախարարությունում բացվեց Հետախուզությունների և հետազոտությունների գլխավոր վարչություն (Istihbarat ve Arastirma M¨ud¨url¨ug¨u )՝ Հայոց ցեղասպանության հետ առնչվող բոլոր հարցերը համակարգելու և պետության քաղաքական անցյալին ձևակերպում տալու համար: Այս գործակալության ամենաարդյունավետ ռազմավարություններից մեկն այն էր, որ «Հայկական հարցը» պետք է ձևակերպվեր որպես ժամանակակից ահաբեկչության խնդիր, այլ ոչ թե որպես Թուրքիայի ցեղասպան անցյալի արդյունք և արդարության ու հատուցման բացակայություն: Ցեղասպանության հերքման այս ռազմավարությունը այնքանով էր հաջողված, որքանով «հայկական ահաբեկչությունը» վերապրեց 1970-ականների և 1980-ականների ժամանակահատվածը, երբ սպանություննրեը փաստացի տեղի էին ունենում: Ավելին, ժամանակի ընթացքում հայկական ահաբեկչության ձևակերպումը ձեռք է բերել լիգիտիմություն, քանի-որ այն վկայակոչվում է ոչ միայն պետական դերակատարների և ազգայնականների, այլև հայ-թուրքական երկխոսությունը խթանող քննադատական կոչերի կողմից:

Հետևյալ օրինակը խիստ պատկերավոր է, քանի-որ այն ցույց է տալիս ոչ միայն ձևակերպման ոչ քննադատական օգտագործումը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, այլև թուրքական պետական և ազգայնական շրջանակներից դուրս դրա ակնհայտ ընդունումը. հենց որ Թուրքիայի հասարակական մտավորականները 2008թ.-ին կազմակերպեցին «Ներողության արշավ», ազգայնականները կազմակերպոցին հակաարշավ՝ պահնաջելով ներողություն հայերից:

Նման արձագանքը, թեև հակադրում է ոճրագործ-զոհ հարաբերությունները և խճճում պատմական պատճառահետևանքային գործընթացները, համեմատաբար զարմանալի չէր նրանց համար, ովքեր հետևում էին ցեղասպանության բավականին լարված հարցին Թուրքիայում: Հայտնի հասարակական գործիչ Բասքըն Օրանը՝ «Ներողության արշավի» հիմնական կազմակերպիչներից մեկը, նույնպես կարծում էր, որ հայերը պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրեն Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ՀԱՀԳԲ) կողմից իրականացրած հանցագործությունների համար: Օրանը պատճառաբանում էր, որ նման ներողությունը հսկայական ազդեցություն կունենար Թուրքիայում ցեղասպանության վերաբերյալ աճող քննադատական իրազեկման վրա և կնպաստեր հայ-թուրքական հաշտեցմանը:

Այսպիսով, նա հավասարեցրեց Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության հետ համաձայնության գալու անհրաժեշտությունը հայերի՝ ահաբեկչական կազմակերպության բռնության հետ համաձայնության գալու անհրաժեշտության հետ (հիմնարար իրադարձություն ժամանակակից Թուրքիայի ստեղծման գործում): Բռնության տարբեր օրինակների հավասարեցումը ներառում է դրանց՝ միմյանց արդարացնելու ռիսկը: Հայոց ցեղասպանության դեպքում նման հավասարեցումը ոչ այլ ինչ է, քան ևս մեկ ցուցիչ, թե ինչպես են նունիսկ ամենաառաջադեմ թուրք դերակատարները օգատգործում պետության կողմից հնարած «հայկական ահաբեկչության» ժխտողական ձևակերպումը՝ առանց հաշվի առնելու Թուրքիայում անցյալի հետ կապված որևէ կառուցողական քաղաքականության բացակայությունը և ցեղասպանության գործընթացի տևական ազդեցությունները հայերի վրա:

2000-2002թթ.-ը անցումային ժամանակաշրջան էր, որի ընթացքում «հայկական հարցը» աստիճանաբար դարձավ առօրյա քաղաքական բանավեճի մաս Թուրքիայում: Ժխտողականության այս և նախորդ փուլերի հիմնական տարբերությունը այն էր, որ հայերի, ինչպես նաև Օսմանյան կայսրության այլ խմբերի, ինչպես օրինակ ասորիների, ոչնչացումը ավելի հաճախ դիտարկվում էր սպեցիֆիկ և կոնկրետ արտաքին ազդակներից անկախ: Այս փուլում Թուրքիան նույնպես սկսեց վերանայել անցյալի իր քաղաքականությունը և խնդրին իր՝ պայմանական մոտեցման համար նա կենտրոնացել է անվտանգության և ահաբեկչության վրա, և չի կանգնեցրել ցեղասպանության միջազգային ճանաչումը: Ֆրանսիայի՝ Հայոց ցեղասպանության մասին 2001թ.-ին ընդունած բանաձևը հանգեցրեց նրան, որ Թուրքիան վերանայի Հայաստանի Հանրապետության հետ կապված իր քաղաքականությունը:

Մեկուսացնելու միջոցով Հայաստանի վրա ճնշման քաղաքականությունը գործադրելուց հետո Անկարան սկսեց հարաբերությունների զգուշավոր բարելավում` խրախուսելով համեստ շփումները քաղաքացիական հասարակության մակարդակով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հեշտացնելով վիզայի կարգավորման հարցերը: Այսպես վարվելով՝ Թուրքիան նպատակադրվեց շրջանցել հայկական սփյուռքի քաղաքական ջանքերը: Ինչևիցե, ո՛չ մեկուսացման քաղաքականությունը, ո՛չ էլ մերձեցման քաղաքականությունը չտվեց այն արդյունքները, որոնց ձգտում էր Թուրքիան. նրանք չկանխեցին ցեղասպանության հետագա ճանաչումը և հետ չպահեցին Հայաստանի Հանրապետությանը ցեղասպանության ընդունումը քարողզելուց: Այն փուլը, որտեղ Հայոց ցեղասպանության տարելիցը դարձավ առօրյա քաղաքական հաղորդակցության մի մաս, ինչպես նաև Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի ամենավճռական տարին, երբ ԵՄ-ն պիտի որոշեր, թե արդյոք պետք է սկսել անդամակցության հետ կապված բանակցությունները Թուրքիայի հետ:

Այն բանից հետո, երբ Թուրքիան 1999 թ.-ին պաշտոնապես դարձավ ԵՄ թեկնածու, բուռն բանավեճ սկսվեց ԵՄ անդամ որոշ պետություններում, նախ և առաջ Ֆրանսիայում և Գերմանիայում, Թուրքիայի մշակութային եվրոպականացման վերաբերյալ: Այս բանավեճի համատեքստում Թուրքիայի՝ ցեղասպանության հետ կապված խնդրահարույց հարաբերությունները ճակատագրական են եղել այն քննադատների համար, ովքեր համոզված էին, որ այդ երկիրը բավականաչափ եվրոպականացված չէր: Ինստիտուցիոնալ մակարդակով, Եվրոպական խորհրդարանը, որը հաստատում է թեկնածու երկրների անդամակցությունը, վերահաստատեց իր՝ 1987թ.-ի ցեղասպանության բանաձևը կրիտիկական պահերին, ինչպես օրինակ՝ 2000 թ.-ին, 2002 թ.-ին, և 2005 թ.-ին՝դրանով իսկ պահպանելով բարձր ճնշումը Թուրքիայի վրա:

Հետևաբար, 1999թ.-ից 2005 թ.-ը ընկած ժամանակահատվածում Հայոց ցեղասպանության ընդունումը կամ անցյալի վերաբերյալ ինքնաքննադատական մտորումները դարձել էին ոչ պաշտոնական չափանիշներ Թուրքիայի՝ ԵՄ մուտք գործելու համար: Եվրոպական երկրներում Հայոց ցեղասպանության մասին բուռն քննարկման Ֆոնի վրա Թուրքիայի կառավարությունը մարտավարական զիջումների գնաց՝ միջազգային ճնշմանը հակազդելու համար: Հայոց ցեղասպանության իննսուներորդ տարելիցից մի քանի շաբաթ առաջ, վարչապետ Էրդողանը կապ հաստատեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ առաջարկելով ստեղծել հայ-թուրքական համատեղ պատմական հանձնաժողով: Կառավարությունը նաև հայտարարեց հայ մշակութային և կրոնական հուշարձանների վերականգնման մասին: Վանա լճում Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումը, օրինակ, հայտարարվեց որպես հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հակազդելու քայլ:

Քաղաքական այս նախաձեռնություններով Թուրքիան հասավ երկու բանի` այն ազդարարեց թափանցիկություն 1915թ.-ի վիճարկվող պատմության առումով և միևնույն ժամանակ ապաքաղաքականացրեց հարցը՝ այն փոխանցելով այսպես կոչված «փորձագետներին»: Այս նոր ռազմավարությունը առժանացավ միջազգային հավանությանը: Թուրքիայի գծով անկախ հանձնաժողովը, օրինակ, մի խումբ բարձրաստիճան ԵՄ քաղաքական գործիչներ, ողջունեցին Թուրքիայի քայլը և քննադատեցին Հայաստանին դրական չարձագանքելու համար: 2005թ.-ի ցնցող լուրերը հետագայում բորբոքեցին թափանցիկ գործելաոճի նշանները. Թուրքիայի երեք ամենահայտնի համալսարաններ հայտարարեցին «այլընտրանքային հայկական համաժողովի» կազմակերպման մասին, որը դուրս կգար Հայոց ցեղասպանության մասին թուրքական ազայնական պատմության սահմաններից: Մի քանի օրվա ընթացքում կազմակերպիչները, ովքեր ներկայացնում էին հիմնադրված թուրքական ակադեմիան, առճակատվեցին խոշոր ընդդիմության և քաղաքական ճնշման հետ: Խորհրդարանական ելույթներից մեկի ժամանակ արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեքը մեղադրեց նրանց «ազգի մեջքի ետևից չարախոսելու» համար: Արդյունքում հյուրընկալող համալսարանը որոշեց հետաձգել համաժողովը :

Համաժողովը անցկացնելու երկրորդ փորձը նույնպես բախվեց խոշոր խոչընդոտների հետ, երբ դատարանը որոշեց դադարեցնել այն: Այս անգամ, սակայն, միևնույն արդարադատության նախարարը, ով քննադատել էր համաժողովը՝ անվանելով այն դավաճանական ծրագիր, հուշեց , թե ինչպես պետք է շրջանցել դատարանի որոշումը, այն է՝ փոխել համաժողովի անցկացման վայրը: Կառավարության այլ առաջատար անդամներ, ինչպիսիք են վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Գյուլը, նույնպես խոսեցին հօգուտ համաժողովի: Կուլիսների ետևում կառավարությունը հրահրեց համաժողովի կայացւմը 2005թ.-ի հոկտեմբերին կայանալիք ԵՄ համաժողովից առաջ, որտեղ ԵՄ-ն պետք է որոշեր արդյոք սկսել ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական բանակցությունները Թուրքիայի հետ, թե՝ոչ: Կառավարության այս աջակցությամբ համաժողովը վերջապես կայացավ 2005թ.-ի սեպտեմբերի 24-ից 25-ը: Համաժողովի անցկացման ժամանակահատվածը արդեն ծանրակշիռ ցուցանիշ է՝ Թուրքիայի շահերին ծառայելու և վերջինիս կողմից ԵՄ-ին անդամակցության համար գին առաջարկելու առումով:

Ինչևէ, իրենց հրապարակային հայտարարություններում, համաժողովի կազմակերպիչները նույնպես ընդգծեցին այս պահը՝ նշելով, թե համաժողովը ի վերջո կծառայեր Թուրքիային և «կլիներ մեր երկրում դեպի ժողովրդավարությունը տանող ճանապարհին ձեռնարկած առավել կարևոր քայլերից մեկը…»: Համատեղ հռչակագրում նրանք ընդգծեցին, որ «ցույց տալ, թե ինչպես է Թուրքիան, ըստ էության, պարունակում… մտքերի հարուստ բազմազանություն… առավելագույնս կծառայեր ի շահ Թուրքիայի»: Հետևաբար, համաժողովի կազմակերպիչներն ու աջակիցները ոչ միայն կտրականապես չընդունեցին մեղադրանքը, թե իրենք դավաճաններ են և վնասում են Թուրքիային, այլ նաև փոխեցին այն: Այս առումով, թուրք առաջադեմ գործիչների հանդիպադիր դատողությունը ինքնին ապավինեց խիստ ազգայնական տրամաբանության և հռետորաբանության վրա: Համաժողովողը շրջապատող այս վառ դերակատարները որպես այդպիսին չեն վիճարկել անցյալի հետ համաձայնության գալու անհրաժեշտությունը, իսկ Թուրքիայի համար հնարավոր օգուտները այս հարցից դուրսէին: «Այլընտրանքային հայկական համաժողովի» շուրջ 2005թ.-ի հակասությունների նման թերությունները և Հայոց ցեղասպանության ժխտումը, համապատասխանաբար, մինչ օրս հիմնականում անտեսվել են: Փոխարենը, համաժողովին հիմնականում վերաբերում էին որպես արմատական նոր պահ հայ-թուրքական հարաբերություններում և մասնավորապես Թուրքիայի հետ համաձայնության գալու գործընթացում:

Այդ ժամանակահատվածում 2005թ.-ից հայ-թուրքական բախումները զգալիորեն ակտիվացել են մի շարք մակարդակներում: Մենք ականատես ենք եղել միջանկյալ, լարվածությամբ հղի մերձեցմանը երկու երկրների միջև (ֆուտբոլային դիվանագիտություն, հայ-թուրքական արձանագրություններ և այլն), ինչպես նաև բազմաթիվ բախումների թուրքերի և հայերի միջև Թուրքիայից և Սփյուռքից: 2005թ.-ի ապրիլին ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ, սփյուռքահայերի զգալի թվաքանակ, հանրային մտավորականների, մարդու իրավունքների ակտիվիստների և Թուրքիայից քաղաքացիական հասարակական կազմակերպությունների հետ միասին, նախընտրեցին Հայոց ցեղասպանությունը հիշատակել Թուրքիայի տարբեր վայրերում:

Համատեղ հիշատակման այս ջանքերը և Թուրքիայում ցեղասպանության հասարակական հիշատակման աննախադեպ ալիքը մասնավորապես կրում էր ուժեղ խորհրդանշական էներգետիկա՝ առաջարկելով հայ-թուրքական քաղաքացիական հասարակական հարաբերությունների նոր որակ: Որքան էլ որ պարադոքսալ է, թեև նման բախումները կարևոր են, նրանք անպայմանորեն չեն նշանակում իմաստալից առճակատում անցյալի հետ հանցագործների իրավահաջորդների կողմից: 16 Թուրքիայի հռետորաբանությունը հարյուրամյակի վերաբերյալ ժամանակի ընթացքում դարձել է, մի գուցե, ավելի ծայրահեղ իր ժխտողականության մեջ: Սակայն տարատեսակ հիշատակումների ձևերը, բովանդակությունը և ուղերձները բացահայտեցին, թե որքան դժվար է դիմակայել ժխտողականության սոփեստաբանութանը և ճանապարհ հարթել հաշտեցման համար, որը ուղղված է կարևորագույն խնդիրներին, ինչպիսիք են արդարությունը և հատուցումը:

Հետևաբար, մնում է պարզել, թե սփյուռքից թուրքերի և հայերի միջև այս բախումները որքանով են հիմնվում են նույն լեզվի և հայ-թուրքական հարաբերությունների պատմական և միանգամայն ժամանակակից զարգացումների միասնական ըմբռնման վրա: Հաշվի առնելով, որ 2005 թ.-ի «այլընտրանքային հայկական համաժողովը» երբեք կասկածի տակ չի առնվել ձախողման ենթադրյալ արդյունքների առումով, առավելևս կազմակերպիչ գիտնականների և իրենց աջակիցների կողմից, թվում է, թե հայ-թուրքական բախումները, երկխոսությունը և հաշտեցումը ոչ այն ինչ են, եթե ոչ սև արկղ: Բացելուց հետո այս արկղը ամենայն հավանականությամբ կբացահայտի, որ նման բախումների լավատեսական, խորհրդանշական զգացողությունը քողարկում է այն փաստը, որ Հայոց ցեղասպանության հերքումը լավ հարմարեցվել է հիշողությանը, ոգեկոչմանը ինչպես նաև ցեղասպանության նման հերքմանը հայ-թուրքական քաղաքացիական հասարակության կողմից փոխդիմադրության տեսլականին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031