«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրաիմովիչը մնում է չինական ակումբների ուշադրության ոլորտում: Ակումբներից մեկը ամռանը Զլատանին առաջարկել էր տարեկան 56 մլն. ֆունտ ստերլինգ (մոտ $ 66 մլն), սակայն ֆուտբոլիստը գերադասեց մնալ իր թիմում:
Daily Mail-ի փոխանցմամբ, այս ձմռանը Չինաստանի կառավարությունը պատրաստ է ֆինանսապես աջակցել Իբրաիմովիչի՝ իր ակումբներից մեկը տեղափոխվելուն: Այդ դեպքում ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կարող է կազմել 120 միլիոն ֆունտ ստերլինգ ( շուրջ $ 143 մլն): Սակայն շվեդը, կարծես, կրկին նախընտրում է կարիերան շարունակել ՄՅՈՒ-ում եւ ցանկանում է պայմանագիրը երկարացնել եւս մեկ տարով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ The Independent-ի
Կարդացեք նաև