Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն երեւանցի Յանա Եգորյանը, որը օրերս ճանաչվել է այդ երկրի լավագույն մարզուհի, Մեքսիկայի Կանկուն քաղաքում դարձել է թրասուսերի համաշխարհային Գրան Պրիի փուլի հաղթող: Եզրափակիչ մենամարտում մեր հայրենակիցը 15:11 հաշվով պարտության է մատնել հունգարուհի Աննա Մարտոնին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ rusfencing.ru-ի