Կալիֆորնիայի նախկին նահանգապետը Twitter-ում, չգիտես՝ կատակով թե լուրջ, խոստովանել է, որ ոտքը կոտրվել է պեդիկյուր անելու ժամանակ: Նա գրել է նաեւ, որ թեեւ բժիշկները խորհուրդ են տվել գիպս եւ բժշկական մետաղապլաստիկ ոտնաման կրել, ինքը չի պատրաստվում անվերապահ կատարել նրանց բոլոր հանձնարարությունները:
«Տերմինատորը» հայտարարել է, թե չի դադարեցրել սովորական ամենօրյա մարզումները եւ մի քանի շաբաթից մեկնում է Սան-Վալի առողջարան՝ դահուկ վարելու:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ VolgaDaily.ru-ի