Լրահոս
Օրվա լրահոսը

Լավաշով եւ չրեղենով տոնական փլավ

Դեկտեմբեր 18,2016 12:30

Բրնձով եւ չիր-չարազով փլավը հայկական տոնական, հարսանեկան սեղանների զարդն է եղել: Այսօր այս փլավը պատրաստում են հիմնականում Սուրբ Ծննդյան եւ Հարության տոներին:

Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ ներկայացնենք այս համեղագույն փլավի տարբերակներից մեկը:

Անհրաժեշտ մթերքները

Լավաշ- 0,5 հատ
Չորացրած մրգերի տեսականի (սեւ սալորաչիր, ծիրանաչիր, թզի, լոռամրգու եւ այլ չրերի խառնուրդ՝ ըստ ձեր ճաշակի)- 1,5 բաժակ
Չամիչ -0,5 բաժակ
Չարազ (ընկույզ, նուշ, կաղին)- 1 բաժակ
Բրինձ (նախընտրելի է բասմատի տեսակը)- 2-2,5 բաժակ
Կարագ – 200 գրամ
Բուսական յուղ- մեկ բաժակ
Դարչինի ձողիկներ-2-3 հատիկ
Մեխակ- 5-6 հատիկ
Ջուր-4 բաժակ
Աղ- ըստ ճաշակի, մոտ 1 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Վերցնել մեծ, չկպչող հատակով թավա: Կես բաժակ բուսական յուղը եւ 100 գրամ կարագը դրեք թավայի մեջ՝ ցածր կրակի վրա, որ կարագը հալվի: Այդ ընթացքում լավաշը մանր կտրորներով կտրատեք (մկրատով շատ հարմար է կտրելը): Լավաշը լցրեք թավայի մեջ եւ երկու կողմից արագ տապակեք: Զգույշ կլինեք՝ չվառվի, շատ արագ է տապակվում:

plav2

Տապակած լավաշը լցրեք այլ ամանի մեջ, իսկ թավայի մեջ լցրեք մնացած բուսական յուղն ու կարագը: Երբ հալվի՝ մեջը լցրեք չրեղենը, չամիչը, չարազը, դարչինն ու մեխակը: Խառնելով տապակեք: Եթե կարիք լինի, մի փոքր էլ կարագ ավելացրեք: Բրինձը լվացեք, քամեք:

Չրեղենը դատարկեք թավայից այլ ամանի մեջ: Թավայի հատակին շարեք լավաշները՝ ամբողջությամբ, նաեւ՝ եզրերով, վրան լցրեք շերտերով՝ չիր-չարազ, բրինձ, կրկին չիր-չարազ, ապա բրինձ: Ընթացքում նաեւ շերտերին աղ արեք: Դրեք կրակին, վրան լցրեք եռացած ջուր, կափարիչով ամուր փակեք եւ թողեք թույլ կրակին եփվի, մինչեւ ջուրն ամբողջությամբ կքաշի:

plav1

 

Մատուցելու համար թավայի վրա դրեք թավայից ավելի մեծ տրամագիծ ունեցող մատուցարան եւ անմիջապես շուռ տվեք, բայց զգուշությամբ, որ բրինձը չթափվի կողքերից: Այս կերպ՝ տապակած լավաշը հայտնվում է վերեւում եւ փլավը տորթի տեսք է ստանում:

Մատուցեք շատ տաք վիճակում:

plav4
Բարի ախորժակ:
Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

17.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031