«Հայ ազգային կոնգրես» կուսակցության այսօր կայացած համագումարում գաղտնի քվեարկությամբ կայացավ նաեւ կուսակցության նախագահի ընտրությունը: Այդ պաշտոնում միակ առաջադրված թեկնածուն ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, որն էլ ընտրվեց ՀԱԿ նախագահ:
Քվեատուփում առկա է եղել 419 վավեր քվեաթերթիկ: «Պարոն նախագահ, առաջնորդե՜ք մեզ»,-դիմելով ՀՀ առաջին նախագահին՝ ասաց Արամ Մանուկյանը՝ նրան հրավիրելով ամբիոնի մոտ: «Շնորհավորում եմ բոլորին»,-ասաց ամբիոնին մոտեցած Լեւոն Տեր-Պետրոսյանը, ապա նկատեց, որ ըստ ընթացակարգի՝ ինքը պետք է նշանակի ՀԱԿ երկու փոխնախագահներին եւ գործադիր քարտուղարին: Հիշեցնենք, որ ՀԱԿ փոխնախագահներ նախորդ երկու տարում եղել են Արամ Մանուկյանը եւ Լեւոն Զուրաբյանը, իսկ գործադիր քարտուղար՝ Սամվել Աբրահամյանը:
«Բավարարից մի քիչ լավ եմ համարում երեքի աշխատանքն էլ, առաջարկում են նրանց թողնել իրենց տեղում»,-ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
ՀՀ օրհներգով ՀԱԿ համագումարն ավարտվեց:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ