Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը 27-րդ քայլում ոչ-ոքի արեց Հիկարու Նակամուրայի հետ

Դեկտեմբեր 17,2016 20:57

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի «Olympia Conference Center»-ում ընթացող London Chess Classic գերմրցաշարում այսօր նախավերջին տուրի օրն է:

Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւերով քայլերի կրկնությամբ արդեն 27-րդ քայլում ոչ-ոքի արեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Նախորդ տուրում նույնպես Արոնյանը միավորը բաժանել էր աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:

Շախմատասերներին, անշուշտ, հետաքրքիր է, թե որքան է գերմրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը եւ ինչպես է այն բաշխվելու մասնակիցների միջեւ:

1-ին տեղ՝ $ 75000, 2-րդ՝ 50000, 3րդ՝ 40000, 4-րդ՝ 30000, 5-րդ՝ 25000, 6-րդ՝ 20000, 7-ից 10-րդ տեղեր՝ 15000-ական:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031