ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
Մեղրու տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Սպիտակի, Սիսիանի, Դիլիջանի, Գավառի, Գորիսի, Ապարանի և Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն