Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացական կողմում մնացած ծանրաքարշ մեքենաները շարունակել են ճանապարհը

Դեկտեմբեր 17,2016 20:01

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Վրաստանի համապատասխան կառույցների կողմից Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհին իրականացրած ձնամաքրման մեծածավալ աշխատանքների արդյունքում սահմանը հատած, ինչպես նաև Հայաստանից դեպի ՌԴ ուղևորվող ծանրաքարշ մեքենաները հնարավորություն են ստացել շարունակելու ճանապարհը։

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ կան բոլոր նախադրյալները, որպեսզի դեկտեմբերի 18-ին Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բացվի նաև ռուս-վրացական սահմանին կուտակված ծանրաքարշ մեքենաների և 30-ից ավելի նստելատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031