Սանկտ-Պետերբուրգում անցկացվեց լեգենդար լողորդ Վլադիմիր Սալնիկովի մրցանակների խաղարկության միջազգային մրցաշարը, որին Հայաստանից մասնակցեց պատանի լողորդ Արթուր Բարսեղյանը:
Հեռանկարային մարզիկը լողուղյակ մտավ չորս անգամ, որից երկուսում՝ 100 մետր ազատ (051, 60) եւ 100 մետր բատերֆլայ (057, 58) սահմանեց Հայաստանի պատանեկան ռեկորդ: Արթուրը վատ արդյունքներ ցույց չտվեց նաեւ նույն մրցաձեւերի 50 մետրում՝ արձանագրելով, համապատասխանաբար, 023,50 եւ 025,41 արդյունք:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ