ՀԱԿ համագումարին մասնակցում էր նաեւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Նա լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ ցանկություն ունի առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու եւ կմասնակցի, եթե կուսակցությունը որոշի. «Այնտեղ մենք շատ ունենք՝ Սարգսյան Աշոտ ունենք, Խաչատրյան Վահագն ունենք: Ես հաստատ գիտեմ, որ իրենց ռեյտինգը ավելի բարձր է, ես ինչի՞ պետք է խանգարեմ»:
Հարցին, թե Սամվել Ալեքսանյանին մրցակից համարո՞ւմ է, Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Ինչքան ժողովուրդ կա, այնքան էլ մրցակից են էլի համայնքում»:
Մեկ այլ հարցի, թե որպես ընդդիմադիր գործիչ արդյոք իր նկատմամբ ճնշումներ եղե՞լ են, Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Իմ նկատմամբ ընդհանրապես ճնշում չի եղել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ