Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի գործի բացահայտում, մենաշնորհի վերացում. ի՞նչ է խոստանում ՀԱԿ-ը՝ ընտրություններում հաղթելու դեպքում (Տեսանյութ)

Դեկտեմբեր 17,2016 17:01

Ինչպես հայտնել էինք, այսօր ՀԱԿ համագումարում ներկայացվեց կուսակցության բանաձեւը: ՀԱԿ անդամ Աշոտ Սարգսյանն առանձնացրեց կոնգրեսի նախընտրական պլատֆորմի առանցքային դրույթները: Բանաձեւում ասվում է, որ առաջիկա ԱԺ ընտրություններում հաղթելու դեպքում ՀԱԿ-ը կիրականացնի պետական քաղաքականության արմատական փոփոխություններ՝ ապահովելով ՀՀ եւ ԼՂՀ անվտանգությունը եւ հիմքեր ստեղծելով ՀՀ տնտեսության զարգացման համար:

banadzev

Աշոտ Սարգսյանը նշեց, որ ՀԱԿ-ի քարոզարշավի առանցքը կկազմեն հետեւյալ դրույթները. «Ըստ բանաձեւի՝ ընտրություններում հաղթելու դեպքում խոստանում ենք՝ եռանդուն ջանքեր գործադրել Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու եւ խաղաղություն հաստատելու համար, բացահայտել Մարտի 1-ի գործը եւ պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին, պարզեցնել հարկային եւ մաքսային համակարգը, գազի եւ էլեկտրաէներգիայի գները իջեցնել 25%-ով, վերջ տալ մենաշնորհներին, ծանր վիճակում հայտնված գյուղացիական տնտեսությունների համար հայտարարել վարկային համաներում, ձեւակերպել ԽՍՀՄ խնայբանկի ավանդները որպես պետական պարտատոմս եւ դրանք մարել երկու անգամ ավելի մեծ չափով»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031