Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ համագումար. «Աղքատությունը, հայտարարված 30%-ի փոխարեն, իրականում հասել է 75%-ի» (տեսանյութ)

Դեկտեմբեր 17,2016 16:34

ՀԱԿ անդամ Աշոտ Սարգսյանն այսօր կուսակցության համագումարում ներկայացրեց ՀԱԿ բանաձեւը, որը պետք է դրվի քննարկման: Այն առաջնահերթ ներկայացնում է կուսակցության գործունեության արդյունքները, ապա՝ ներքաղաքական իրավիճակը եւ կուսակցության անելիքները:

«Աղքատությունը, հայտարարված 30%-ի փոխարեն, իրականում հասել է 75%-ի: Կազմակերպված թալանը քամել է երկրի կենսական հյութերը՝ պետությանը հասցնելով տնտեսական աղետի՝ դեֆոլտի եզրին: Վաղուց արդեն աղետալի չափերի է հասել՝ 50 000 մարդ տարեկան: Այն ազգային անվտանգության թիվ մեկ խնդիրն է»,-ներկայացնելով բանաձեւը՝ ասաց Աշոտ Սարգսյանը:

Նրա բնորոշմամբ՝ ՀԱԿ-ն առաջնահերթ խնդիրներ է համարում յուրաքանչյուրին հասցնել այն գիտակցմանը, որ ԱԺ առաջիկա ընտրությունները նշանակալից են ՀՀ-ի համար. «Մեր խնդիրներից է նաեւ համախմբել առողջ, ազգային շահերի հիման վրա մտածելակերպ ունեցող քաղաքական կառույցներին, հ/կ-ներին, գործարարներին, մտավորականներին՝ իշխանափոխության հասնելու նպատակով»:

Հավելենք, որ բանաձեւը ներառում է նաեւ ՀԱԿ նախընտրական պլատֆորմի հիմնական դրույթները: Այդ մասին՝ քիչ ուշ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031