Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան համայնքի նախկին ղեկավար Գարիկ Աբազյանը սեպտեմբերի 18-ին իր թեկնածությունը դրել էր խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավարի ընտրություններում, սակայն համայնքի ղեկավար չընտրվեց: Նա ասաց, որ ինքը չի նշանակվել Բարեկամավանում Նոյեմբերյան համայնքի ղեկավարի լիազոր ներկայացուցիչ, այժմ աշխատանք չունի:
Նա սեպտեմբերի 20-ին հանձնել է ՀՀԿ իր անդամատոմսը, դեկտեմբերի 5-ին դիմում է գրել այդ կուսակցությունից դուրս գալու համար: Աբազյանն ասաց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից որեւէ կուսակցության անդամագրվելու մասին խոսակցություններ կան, եթե նման բան լինի, ինքը եւս կանդամակցի այդ կուսակցությանը:
Նախկին գյուղապետին հարցրինք՝ ինքն այդ կուսակցությանը կանդամակցի անկա՞խ այն բանից, թե այդ կուսակցությունն իշխանամետ կամ ընդդիմադիր է:
Գ. Աբազյանն ասաց. «Ես վստահում եմ իրեն, չեմ կարծում, թե նա սխալ որոշում կկայացնի»:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ