«ՀԱԿ-ը կայացած քաղաքական ուժ է եւ ամենակազմակերպված ընդդիմադիր կուսակցություններից մեկը, որը լուրջ դերակատարում ունի քաղաքական կյանքում եւ պայքարում է երկրի ժողովրդավարացման համար»,-ՀԱԿ համագումարում այսօր հայտարարեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Նա ընդգծեց ՀԱԿ պատգամավորների ակտիվ գործունեությունը ԱԺ-ում: Նաեւ ասաց, որ ՀԱԿ-ի եւ ՀԺԿ-ի գործընկերային հարաբերությունները սկսվել են 2007թ., երբ ձեւավորվեց հզոր ընդդիմադիր բեւեռ. «Այն սատարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում: Տարիներ շարունակ մեր համագործակցությունն ուղղված է եղել երկրում օրինականության հաստատմանը: Այսօր էլ ՀԺԿ-ն պատրաստ է շարունակել այդ գործակցությունը եւ համատեղել ջանքերը՝ երկիրն այս ծանր վիճակից դուրս բերելու համար»,-հավելեց Ստեփան Դեմիրճյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև