Ադրբեջանական մամուլում վերստին աշխուժացել է ԼՂ կարգավորման «Պուտինի պլանի» թեման: Ընդ որումՙ ռուսական փորձագետների եւ վերլուծաբանների օգնությամբ: Պաշտոնական Մոսկվայի թիվ մեկ քարոզիչ Դմիտրի Կիսելյովն արդեն հասցրել է ողջունել հայ-ադրբեջանական «երկխոսության հարթակի ստեղծումը», որին անդամակցել են Վահան Մարտիրոսյանը, Վահե Ավետյանը եւ Սյուզան Ջաղինյանը:
Ինչպես տեսնում ենք, խոսքը ոչ թե իշխանությունների, այլ Հայաստանի, հայկական պետականության համար անցանկալի հետեւանքների մասին է, որը հնչում է վատ թաքցված սպառնալիքի պես: Ընդ որում, ռուս քաղաքագետն այդ ամենի մասին ադրբեջանական լրատվամիջոցին պատմել է որպես Հայաստան կատարած ուղեւորությունից տպավորություն: Սա արդեն բոլորովին այլ իմաստ է տալիս նրա խոսքին: Փաստորեն նա ադրբեջանցիներին ուղղորդում է, թե ինչպես աշխատեն, որ Հայաստանի համար «անցանկալի հետեւանքների» հավանականությունը գնալով մեծանա: Նման վերաբերմունքը, գուցե, քաղաքական չէ: Բայց այդքան հետեւողականությունն էլ ինչ-որ բան անպայման նշանակում է: Ի՞նչ: Մնում է ենթադրել եւ որդեգրել տեղեկատվա-քարոզչական համարժեք պահվածք:
Վահրամ Աթանեսյան, Ստեփանակերտ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում