Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո՞ղ եք պատկերացնել, որ Սերժ Սարգսյանն ասի այն, ինչ Օբաման. «Ժամանակ»

Դեկտեմբեր 17,2016 10:49

Եթե փորձենք ԱՄՆ նախագահի խոսքը տրանսֆորմացնել Հայաստանի վրա, ապա կտեսնենք, որ Հայաստանի իրականության մեջ իշխանության խոսքերը ոչ միայն հեռու են այդ ամենից, այլ լրիվ հակառակն են: Կարո՞ղ եք պատկերացնել, որ Սերժ Սարգսյանն ասի այն, ինչ Օբաման: Նրա վիճակը ներկայումս առավել ծանր է, քան Սերժ Սարգսյանինը: Օբաման ընտրության շեմին է, ԱՄՆ-ում սոցիալ-տնտեսական վիճակը բավական բարդ է, արտաքին մարտահրավերները բավական ուժեղ են՝ մահմեդական բողոքի նոր ու մեծ ալիք է: Բայց Օբաման կոչ չի անում համախմբվել իր շուրջ, և ոչ էլ այդ կոչը նրա կուսակիցներն են անում, որովհետև գիտեն, որ հզորության բանաձևն այլ է:

Հայաստանում Գերագույն գլխավոր հրամանատարը սրբության սրբոցի պես մի բան է, և եթե հանկարծ որևէ բան է տեղի ունենում երկրում, ապա հնչում են անմիջապես նրա շուրջ համախմբվելու կոչեր: Մինչդեռ, ազգային համախմբումը պետք է տեղի ունենա ոչ թե նախագահի կամ որևէ այլ պաշտոնյայի, այլ Սահմանադրության շուրջ, որը համազգային կոնսենսուսի արդյունք է: Այսինքն՝ հասարակությունը պետք է համախմբվի արժեքների շուրջ: Իսկ նախագահը ոչ թե արժեք է, արժեքների մարմնավորում կամ խորհրդանիշ, այլ պետական ծառայող, որին ընտրում է հասարակությունն իր նախանշած արժեքների շրջանակում՝ այդ արժեքների պահպանությունը երաշխավորելու համար:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031