ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Բերդ-Ճամբարակ, Արագած-Շենկանի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Վանաձոր, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Սարավան-«Զանգեր», Աշոցքի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային և Գյումրի-Ամասիա, Գյումրի-Բավրա, Արթիկ-Նոր Շեն գյուղ ավտոճանապարհները:
«Չայնի» կոչվող ոլորաններին, Ապարան-Արագած, Հրազդան-Հանքավան, Ելփին-Զանգեր, Սարավան-Զանգեր, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհներին, Սյունիքի միջմարզային, Տավուշի մարզային բոլոր, Անիի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կարդացեք նաև
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Ռուսաստանի Դաշնության հատվածում կան 515 կուտակված բեռնատարներ:
ՀՀ ԱԻՆ