Հայտնի դերասան Յոժին՝ Սերգեյ Դանիելյանին, կարելի է սիրել կամ չսիրել, լսել կամ փոխել ալիքը, երբ նա է խոսում, բայց երբ մարդը որոշում է ծաղրուծանակի ենթարկել մարդկության պատմության ընթացքում ստեղծված հիմնական ինստիտուտներից մեկը՝ կուսակցությունների գաղափարը, որն իր նշանակությամբ առայժմ այլընտրանք չունի, լռել եւ հանդուրժել չի կարելի։ Մի բան պարզ է, որ պետության մեջ դերակատարում ունենալ, երկրի համար կենսական հարցերի լուծմանը մասնակցել, դրանց վրա ազդել կարելի է բացառապես քաղաքական պայքարի ճանապարհով։ Եվ մեր վիճակի ողբերգականության պատճառներից մեկն էլ հենց քաղաքական կուսակցությունների չկայացածությունն է, վարկաբեկվածությունը, որը տարիներ շարունակ իրականացրել է իշխող կուսակցությունը՝ իր գործը հեշտացնելու, իր մրցակիցներին ոչնչացնելու նպատակով։
Հենց կուսակցությունների հեղինակազրկումն է պատճառը, որ մարդիկ հիասթափված են ընտրություն կոչվող համակարգից, որ քաղաքական պայքարն անիմաստ են համարում, իշխանափոխությունը՝ անհնարին։ Իսկ ի՞նչ են առաջարկում «յոժերը»՝ որպես այլընտրանք․ արտագաղթե՞լ երկրից, գոհանալ օրվա հացը վաստակելով ու ամեն ինչի վրա «ղժժալո՞վ»:
Արմինե Օհանյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում