Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ պետք է հակամարտության գոտում տեղադրվեն հետաքննող սարքերը. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 17,2016 10:23

Դեռեւս ընթացիկ տարվա մայիսի 16-ին եւ հունիսի 20-ին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահների միջեւ տեղի ունեցած եռակողմ հանդիպումների ժամանակ կողմերը համաձայնություն էին ձեռք բերել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակի ավելացման, հետաքննող սարքերի տեղադրման մասին: Հանդիպումից արդեն յոթ ամիս է անցել, սակայն ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում: Ի վերջո, ե՞րբ պետք է տեղադրվեն հետաքննող սարքերը, ո՞ւմ պատճառով է ձգձգվում գործընթացի մեկնարկը, եւ ամենակարեւորը՝ ինչո՞ւ Մինսկի խումբը քայլեր չի ձեռնարկում ձեռք բերված պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար:

Այս հարցերի պատասխանները «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ստանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքից: Ի պատասխան մեր հարցի` ՄԽ համանախագահը կրկնեց ավանդույթ դարձած հուսադրող պատասխանը. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնության են եկել դեսպան Կասպրշիկի թիմի կազմն ընդլայնելու շուրջ եւ համաձայն են կրկնապատկելու դիտորդների թիվը: Սա կարեւոր քայլ է հրադադարի պահպանումը երաշխավորելու համար, որպեսզի առաջընթաց լինի կարգավորման շուրջ բանակցություններում: Կազմի ընդլայնման մանրամասների հստակեցումը կարեւոր է, եւ մենք ԵԱՀԿ-ում` Վիեննայում, աշխատում ենք ապահովել բոլոր անդամ պետությունների լիակատար աջակցությունը: Հուսով ենք, որ կազմի գործնական ընդլայնումը տեղի կունենա մոտ ապագայում»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031