Լրահոս
Օրվա լրահոսը

«Այ, եթե ես լինեի»

Դեկտեմբեր 17,2016 10:18

Երբ նախագահի կամ վարչապետի աշխատակազմը հարցազրույցի է կանչում 4,6 կամ 10 լրագրողի, մնացած լրագրողների ռեակցիան հայտնի է. «Նրանք, ում կանչել են, ծախված են, նրանք, ում չեն կանչել (այսինքն` մենք) ծախված չեն: Այ, եթե մենք գնայինք հարցազրույցի, այնպիսի սպանիչ, ջախջախիչ հարցեր կտայինք, որ նախագահը կամ վարչապետը հաջորդ իսկ պահին հրաժարական կտային»:

Իմ անձնական մոտեցումը հետեւյալն է.

1/ Ես երբեք ոչ մեկին չեմ խնդրել, որ ինձ կանչեն: Եթե չկանչեն, խոստանում եմ` չեմ նեղվի եւ չեմ ասի, չեմ էլ մտածի, որ ես ինչ-որ մեկից լավն եմ կամ վատն եմ:

2/ Լրագրողի պարտականությունների մեջ չի մտնում հարցերով «սպանելը», նրա առաքելությունն է, ինձ թվում է, հարցերի միջոցով զրուցակցի տեսակետը ընթերցողին, հեռուստադիտողին ներկայացնելը:

3/ Վարչապետը վերջերս կանչել էր մի քանի տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչների, պատասխանեց բոլոր հարցերին եւ դրանից հետո հրաժարական չտվեց:

Մի փոքր այլ է նախագահի եւ մտավորականների հանդիպման ձեւաչափը` այստեղ հրավիրվածները տալիս են հենց իրե՛նց, ոչ թե, ինչպես լրագրողների դեպքում` իրենց ընթերցողներին կամ հեռուստադիտորներին հուզող հարցերը: Մնացած առումներով` սխեման նույնն է: 1992 թե 93 թվականին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Արամ Խաչատրյանի տուն-թանգարարանի դահլիճում հանդիպեց մտավորականների հետ: Տաղանդավոր լրագրող եւ իմ լավ բարեկամ Գրիգոր Բաբայանը (որը, ցավոք, հիմա մեզ հետ չէ) ջախջախիչ հոդված գրեց ընդդիմադիր «Երկիր» թերթում: Հոդվածի վերնագիրն էր` «Նախագահ – մտավորականներ` 0:0»` այսինքն` ոչ մտավորականներն են խելքին մոտ հարց տվել, ոչ էլ նախագահն է լուրջ բան պատասխանել:

Դրանից հետո շատ բան չի փոխվել: Կշտամբանքները նույնն են՝ ինչու են հանդիպել, ինչու են հենց նրանց կանչել, ինչու նրանք այս հարցը տվեցին, իսկ այն հարցը չտվեցին: «Այ, եթե ես լինեի»: «Բա ինչու մի հատ չհայհոյեցիք նախագահին»: «Սրանք մտավորական չեն, մտավորական են կոշտ «ռ»-ով» (այդպես ասողները, հավանաբար, ակնարկում են, որ իրենք մտավորական են փափուկ «ր»-ով)»: «Հայաստանում մտավորական չի մնացել» (բացի իրենցից՝ նկատի ունեն): «Ընդհանրապես ի՞նչ է մտավորականը՝ նման բան չկա»: Եվ այլն:

Որտեղի՞ց  է այդ ագրեսիվ ինքնավստահությունը, հապճեպ դատելու եւ դատավճիռ կայացնելու մոլուցքը: Ցանկացած մարդ, այդ թվում՝ պաշտոնյա զրույցի է կանչում այն մարդկանց, որոնց հետ ինքն է ցանկանում զրուցել: Ամեն մի հրավիրված իրավունք ունի ընդունել կամ մերժել հրավերը: Հրավիրվածներից յուրաքանչյուրը կարող է խոսել այն խնդիրների մասին, որոնք իրեն են հուզում: Ինձ, օրինակ, չի թվում, որ ռաբիս երկաժշտությունը Հայաստանի թիվ մեկ խնդիրն է: Բայց դա չի նշանակում, որ ես պետք է մեղադրեմ Հովհաննես Չեքիջյանին, թե ինչու է նա հենց այդ հարցը բարձրացրել: Եվ ամենակարեւորը. մնացածը, ում չեն հրավիրել, հնարավորություն ունեն իրենց կարծիքը, իրենց քննադատությունը, անգամ՝ իրենց հայհոյանքները բարձրաձայնել զանազան, առաջին հերթին համացանցային հարթակներում: Քաղաքացիական արիությունն ու խիզախությունը գործի դնելու բազմաթիվ հնարավորություններ կան:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    Շպիօն-լրագրող Օնիգը մի անգամ ռազվեդչիկ Սերոժին հարցրեց`. «Խաբա՞ր է՞ս…»

    Մի հատված Շպիօն Օնիգի նամակից, ուղղված Ռուսաստանի նախագահին:
    «Прошу Вашего содействия выяснить, каким образом произошла накачка военных фондов Турции. Фонд Эрдогана в Стамбуле получил 48 млрд. долларов США, в Женеве- 380 млрд. долларов США, в Цурихе – 365 млрд. долларов США, такая же картина наблюдается и в других городах разных стран. Вместо материализации под контролем ФРС США и других ведомств все мои активы без моего ведома были выведены за рубеж»

    https://tortil23.livejournal.com/tag/%D0%9F%D1%83%D1%82%D0%B8%D0%BD%20%D0%A1%D0%A1%D0%A1%D0%A0%20%D0%B0%D0%BA%D1%82%D0%B8%D0%B2%D1%8B%20%D1%84%D0%B8%D0%BD%D0%B0%D0%BD%D1%81%D1%8B%20%D0%BA%D0%BE%D1%80%D1%80%D1%83%D0%BF%D1%86%D0%B8%D1%8F

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031