Ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը դեռ նոյեմբեր ամսից անժամկետ հացադուլ է հայտարարել, բողոքի ակցիա է անում կառավարության շենքի դիմաց. արդարություն է պահանջում:
Առատ ձյունն ու ցուրտ եղանակն էլ ազատամարտիկին հետ չեն պահում պայքարի իր ընտրած տարբերակից: Սարգիս Ղազարյանը եթե մինչ ձյան տեղումները պաստառով միշտ կանգնած էր լինում կառավարության շենքի առջեւ, հիմա իր ավտոմեքենայով է մշտապես այդ շենքի առջեւ: Ասում է՝ «Ձյան մեջ կանգնում եմ, ոտքերս թրջվում են, սառչում են, գալիս եմ նստում մեքենան՝ տաքանում»:
Ազատամարտիկը վստահեցնում է, որ խոշոր գումար է տվել Արցախբանկի աշխատակցին ու արդեն մի քանի տարի է՝ չի կարողանում այդ գումարը ստանալ.«Թե ինչ է արել էդ գումարը, պետք է օրենքով պարզեն: 4 տարի է՝ խաբում են ինձ: Ձայնագրություններով նամակ եմ տվել վարչապետին, որ կարդա ու լսի, ամեն ինչ կհասկանա: Արդարություն եմ պահանջում, չեմ գնալու այստեղից՝ մինչեւ չհասնեմ արդարության»:
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ»
16.12.2016