ՔՀԿ-ների կոալիցիան կառավարության եւ բիզնեսի հետ համատեղ ուսումնասիրություններ է իրականացրել մաքսային, հարկային, ազատ տնտեսական մրցակցության, լիցենզիաների եւ թույլտվությունների ու պետգնումների ոլորտում կոռուպցիոն ռիսկերի բացահայտման ուղղությամբ: Ամփոփումն ուղարկվել է կառավարություն: Առաջարկվում է ստեղծել 3-6 ամսով աշխատանքային խմբեր յուրաքանչյուր գերատեսչությանը կից` բացահայտված խնդիրներին լուծումներ տալու համար:
Հայաստանի իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն «Առավոտի» հետ զրույցում կարեւորում է աշխատանքի ձեւաչափը, քանի որ կարծում է՝ դժվար է բոլոր երեք կողմերին բերել ընդհանուր եզրակացության եւ ընդունելի լուծումների: «Մենք միշտ խրախուսում ենք նաեւ, որ կառավարությունը հակակոռուպցիոն կենտրոններ ստեղծի: Որքան ես տեղյակ եմ՝ Կարեն Կարապետյանն էլ ունի նման տեսակետ, եւ որքան ինձ հայտնի է՝ եկող շաբաթ վարչապետի համապատասխան հանձնարարականը լինելու է: Որքան ինձ հայտնի է՝ հակակոռուպցիոն կենտրոնների գործարկման համար բաց մրցույթ է հայտարարվելու: Սա ողջունելի է»,- ասաց Կարեն Զադոյանը:
Կարդացեք նաև
«Առավոտ»
16.12.2016