ՀՀ Ազգային ժողովում ազգային փոքրամասնություններին տեղեր հատկացնելը կարեւոր էր: Այդ խնդրահարույց հարցը լուծվեց եւ մեր հանրապետության ազգային փոքրամասնությունները կունենան իրենց ներկայացուցիչը մեր ներկայացուցչական մարմնում, այն արդարացված առաջընթաց քայլ էր: Այն անհրաժեշտություն էր ազգային փոքրամասնությունների կարգավիճակից բխող հարաբերությունների կարգավորումն ապահովելու համար:
Այն եւս մեկ անգամ բարձրացնում է ազգային փոքրամասնությունների պատասխանատվությունը: Ընտրություններից հետո քննարկումների, վերլուծությունների առարկան թող լիներ մեր միասնությունը, մեր համերաշխությունը, մեր կայուն, անվտանգ եւ բարեկեցիկ կյանքը, ողջամիտ ժամկետում մեր կյանքը լավացնելու ցանկությունը: Քաղաքական բոլոր ուժերը՝ անկախ դիրքից եւ գաղափարախոսությունից, անկեղծորեն պետք է նվիրվեն Հայաստանի քաղաքացիական ապագայի պայքարին: Բոլոր ուժերը՝ իշխանամետ, ընդդիմադիր, քաղաքացիական շարժումները պետք է պարզ գիտակցեն եւ աշխուժորեն ձեռնամուխ լինեն մեր երկրի կայունությանը, հզորացմանը, անվտանգությանը ու բարեկեցությանը:
Պարզ տեսնենք աշխարհում իրավիճակը, գլոբալ առումով անթույլատրելի քայլեր չանենք, որոնք մեզ համար կարող են դառնալ վճռորոշ եւ ճակատագրական: Ամրապնդենք մեր երկրի տեղն ու դերը միջազգային ասպարեզում: Տեսնելով այսօրվա միջազգային շփումները՝ արժե լուրջ մտածել, հավատացեք՝ խառը, բավականին պատասխանատու ժամանակներ են: Վստահ եմ՝ ՀՀ ԱԺ-ի առաջիկա ընտրությունները լինելու են անհամեմատ ավելի գաղափարական, իսկ հասարակական համաձայնությունը կկառուցվի գաղափարի շուրջ: Պայքարենք՝ թե ով կարող է ավելի արդար, բարեկեցիկ, ապահով կյանք ապահովի մեր՝ հայաստանցիներիս համար: Ովքեր հայտնում են, որ հայաստանցիներիս կյանքը կտրուկ կբարեփոխվի ու կլավանա, մեղմ ասած, շտապում են: Ցանկություններս իրականություն դարձնելու համար մենք լուրջ եւ ամուր հիմքեր պետք է ստեղծենք եւ միասին ու միասնական լինենք: Մեր հույսի իրագործումը կապահովենք հայաստանցիների բոլոր ուժերի հետ, ովքեր կարող են բարելավել մեր կյանքը, չէ՞ որ մենք մեկ անգամ ենք ապրելու այս հողի վրա, որտեղ ոչ մենք երկվոր ենք, ոչ էլ անցվոր: Հայաստան աշխարհի զավակներ, մեր թթվածինն Ուժեղ Հայաստան աշխարհում է:
Պատճառները բազմաթիվ են, բայց հավատացած եմ, որ Ազգային ժողովի առաջիկա ընտրություններն անհամեմատ ավելի թեժ են լինելու: Մի խոսքով, գալիք ԱԺ-ում իրենց տեղը պետք է գտնեն հիմնականում քաղաքականապես հասուն եւ հավասարակշռված ու չբարոյալքված մարդիկ: Այդ է մեր այսօրվա պահանջը, մեր երկրի լրջագույն իրավիճակը: Միմյանց մեջ թշնամի չտեսնենք, տեսնենք մրցակցի: Հետեւողականորեն վաստակենք մեր ժողովրդի հավատն ու վստահությունը, բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելով՝ հաղթենք միմյանց մեր գաղափարներով, անենք ճիշտ, որպեսզի, Աստված մի արասցե, վաղը ուշ չլինի, չպահանջված բեռ չդառնանք մեր սերունդների համար: Ոչ ոք մեզ չի ների ցանկացած բացասական երեւույթների ազդեցությունը: Քայլ առ քայլ ամրապնդենք մեր երկրի կայունությունը, անվտանգությունը, խաղաղությունը եւ բարեկեցությունը: Մենք, միայն մենք մեր միասնությամբ պետք է իրագործենք մեր երկրում քաղաքական, տնտեսական եւ սոցիալական բարեփոխումները՝ մեր եւ մեր սերունդների համար, որի իրագործման գրավականը մեր միասնությունն է, մեր հավատը մեր ապագայի նկատմամբ: Համոզված եմ, որ ՀՀ-ում ստացած մեր դաստիարակությունը, մեր բարոյական նկարագիրը, հայրենիքի հանդեպ մեր պարտքը մեզ երբեք չի շեղի մեր ճիշտ ուղուց, հավերժ եւ Ուժեղ Հայաստան ստեղծելու մեր բնականոն զարգացման ընթացքից, երբեք համաշխարհային զարգացումներից ետ չմնալով: Հանուն մեր ժողովրդի անձնական բարօրության եւ մեր անկախ հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության հզորացման:
Կարդացեք նաև
ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային
միավորում հ/կ խորհրդի նախագահ
«Առավոտ»
16.12.2016