Լրահոս
Օրվա լրահոսը

Կանադա չմեկնողների գործով

Դեկտեմբեր 17,2016 14:30
femida

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանի վարույթում էր գտնվում Կարեն Սիմոնյանի հայցադիմումը «Էյ-Բի-Սի Քոնսալթինգ» ՍՊ ընկերության դեմ: Կարեն Սիմոնյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հակոբ Ղավազյանը դատարան ներկայացրեց ԱԱԾ քննչական ծառայության որոշումը: Համաձայն այդ որոշման, Կարեն Սիմոնյանը ճանաչվել էր տուժող:

Պարզվեց, պատասխանողը՝ նշյալ ընկերությունը գումարներ է հավաքել, որպեսզի մեր հայրենակիցներին ապահովի Կանադայում աշխատանքով, բնակության վայրով: Այս ընկերության գործով կային տասնյակ տուժողներ: ԱԱԾ-ն իրականացնում է նախաքննություն առանձնապես խոշոր չափի գումարի՝ 11 միլիոն դրամից ավելի գումարների խարդախությամբ հափշտակելու հատկանիշներով:
ՍՊ ընկերության ներկայացուցիչը փորձեց առարկել, թե նշյալ որոշման մեջ հայցվորի անուն-ազգանունը չկա, սակայն դատավորը հրապարակեց կրկին որոշման այն հատվածը, ուր տուժողների անուններն էին: Մասնավորապես, հայցվորը տուժող էր ճանաչվել այս տարվա մայիսի 18-ին:

Փաստաբանը միջնորդեց, որպեսզի իրենց հայցի քննությունը կասեցվի:
Հղում կատարելով ՀՀ քաղաքացիական դատավարության 105 հոդվածին, Կարեն Սիմոնյանն ընդդեմ «Էյ-Բի-Սի Քոնսալթինգ» ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին վարույթը կասեցվեց մինչեւ քրեական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը:
Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

16.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031