ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հայտարարել է, թե շախմատի աշխարհի թագի համար հաջորդ մրցամարտը կազմակերպելու հայտ են ներկայացրել ասիական երկու պետություններ:
Նրա խոսքերով, դրանք ստացվել են տեխնոլոգիապես բարձր զարգացած երկրներից եւ շատ լավ առաջարկներ են, որոնք անգամ զարմացրել են իրեն, քանի որ այդ երկրները շախմատի առումով այնքան էլ նկատված չեն եղել: ՖԻԴԵ-ի նախագահը ասել է նաեւ, թե մինչեւ պայմանագրի ստորագրումը չի կարող հրապարակել այդ երկրների անունները, բայց հավելել է, որ դրանք ոչ Չինաստանն է, ոչ Քաթարը:
Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար հաջորդ մրցամարտի անցկացման վայրը կորոշվի եկող գարնանը, ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի նիստում:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ»
16.12.2016