Հոլիվուդյան դերասանուհի, մոդել, Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի խորհրդատվական խորհրդի անդամ Պամելա Անդերսոնը մտածում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու մասին: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, դերասանուհին հայտարարել է այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
«Ես ունեմ ամերիկյան ու կանադական անձնագրեր: Ինչո՞ւ չստանալ նաև ռուսական անձնագիր»,- հայտարարել է Անդերսոնը՝ հետաքրքրվելով, թե արդյոք հեշտ է այդ երկրի քաղաքացիություն ստանալը:
Դերասանուհին նշել է, որ ինքը սիրում է այցելել Ռուսաստան, հատկապես որ մայրական գծով ռուսական արմատներ ունի: «Ուստի ես որոշակի ընդհանրություն եմ զգում մարդկանց, մշակույթի հետ: Ինձ դուր է գալիս, որ ռուսները սիրում են գործը մինչև վերջ հասցնել»,- ասել է դերասանուհին:
Հիշեցնենք, ավելի վաղ Ռուսաստանի քաղաքացիություն էին ստացել դերասաններ Ժերար Դեպարդիեն և Սթիվեն Սիգալը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ