Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրանք է առաջադրվել՝ Վարդենիսի քաղաքապետի նկատմամբ բռնություն գործադրելու համար

Դեկտեմբեր 16,2016 20:00

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, մեկ անձի առաջադրվել է մեղադրանք։

Նախնական քննության տվյալներով՝ Վարդենիսի քաղաքի բնակիչը, ունենալով տարբեր տեսակի ժամացույցների հավաքածու, 2015 թվականից պարբերաբար բանավոր դիմել է Վարդենիսի քաղաքապետին՝  խնդրելով Վարդենիս քաղաքում բացել ժամացույցի և քաղաքի պատմության թանգարան՝ հավակնելով դառնալ նորաստեղծ թանգարանի տնօրենը։ Քաղաքապետի հանձնարարությամբ ուսումնասիրվել են քաղաքացու հավաքածուի  ժամացույցները և պարզվել, որ դրանք իրենցից հնություն չեն ներկայացնում, ինչի մասին բանավոր տեղեկացվել է նրան։ Վերջինս քաղաքապետին  դիմել է մեկ այլ նախաձեռնությամբ՝ Վարդենիսում բացել ժամացույցի արհեստանոց։

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2016 թվականի հոկտեմբերի 26-ին քաղաքացին  գնացել է քաղաքապետարան և համայնքի ղեկավարի աշխատասենյակում վիճաբանել քաղաքապետի հետ՝ կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, քաշքշել և մի քանի անգամ հարվածել նրան։ Քաղաքացին հեռացել է քաղաքապետարանից՝ այլ աշխատակիցների միջամտության արդյունքում։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վարդենիսի բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031