Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քաղաքական պատճառներով դատարանը չի ընդունել ՌԴ-ի դեմ քաղաքացիական հայցը». փաստաբան Երվանդ Վարոսյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 16,2016 19:22

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թ. օգոստոսի 23-ի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության ավարտին կողմերն այլեւս միջնորդություններ չունեին ներկայացնելու:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մենք բողոք էինք ներկայացրել քաղաքացիական հայցը վարույթ չընդունելու մասով: Այսինքն՝ այն մասով, որ Պերմյակովը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել ցմահ ազատազրկման, մենք, բնականաբար, բողոք չունենք: Մեր բողոքը վերաբերում էր ՌԴ դեմ ներկայացրած քաղաքացիական հայցն առաջին ատյանի դատարանի կողմից վարույթ չընդունելու հանգամանքին:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այն սկզբում վարույթ ընդունեց, սակայն հաջորդ նիստում հայտարարվեց, որ վարույթի ընդունումը մերժվել է: Ինչո՞ւ, որովհետեւ պատճառները քաղաքական են:

Եթե վարույթ ընդունվեր, տուժող կողմն արդարացիորեն փոխհատուցում էր պահանջում ՌԴ-ից, որովհետեւ Պերմյակովը ՌԴ զինծառայող է»:

Հավելենք, որ նշյալ բողոքի հետ կապված դատարանի վճռի հրապարակումը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, ժամը 10-ին:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031