«Կրթության ոլորտի ֆինանսավորումը քանի դեռ չի համապատասխանում կրթության բարեփոխումների համար անhրաժեշտ ներդրումների, մենք ռախիդիկ կրթական համակարգ ենք ունենալու»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը զգուշացրեց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն էլ փաստեց, թե մեր երկիրն ունի փոքր միջոցներ, բայց նաև մեծ մարտահրավերներին դիմակայելու կարողություն պիտի ունենա. «Դա նաև պետք է արվի կրթության մեջ: Պետք է ճիշտ նպատակներ ու ռեսուրսներ ունենանք»:
Ռուզաննա Մուրադյանն ընդունեց, որ կրթության ոլորտում արված բարեփոխումները դեռ տեսանելի չեն: Պատգամավորն այս առիթով նշեց. «Ժամանակ է պետք, որպեսզի հասկանանք՝ տարվա ընթացքում արված քայլերը արդյունավե՞տ էին, թե՞ ոչ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ռախիդիկ –ռախիտիկ