Ազատամարտիկ, «Տիգրան Մեծ» գնդի հրամանատարներից Արշակ Արշակյանն ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ համոզվել է. «Իրականում շատ հզոր ենք, բայց չմոռանանք, որ հզորությունը զինվորն է: Վստահության հարցն է մնում՝ իշխանության հանդեպ վստահությունը: Հայրենասեր մարդիկ կան, բայց խանգարողներն ավելի շատ են, դրա համար այսօր ունենք այն, ինչ ունենք»:
Այսօր «Միասնություն» համազգային շարժման կազմակերպած «Հասարակություն-Բանակ-Պետություն» քննարկման ժամանակ Արշակ Արշակյանն ասաց. «Ոչ մեկ իրավունք չունի մեր երեխաների ապագան թուլացնել իր անձնական շահի համար: Ավելի հզոր լինելու համար պետք է գիտակցել՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Բայց, քանի որ մենք մտադիր չենք հարձակվել, գոնե այդ պաշտպանությունն իրականացնենք»:
Ըստ ազատամարտիկի, բանակի որոշ հարցեր պետության վրա ավելի էժան ու արդյունավետ կարող են նստել, ինչի հաշվին կարելի է, օրինակ, սպաների աշխատավարձը բարձրացնել. «Դա չի արվել, մինչդեռ գլխավոր հրամանատարից բռնած՝ յուրաքանչյուրի համար ամենօրյա խնդիր պետք է լինի դա: Մեր բանակը հզոր է, փոքր հարցեր կան լուծելու, օրինակ՝ զինվորի եւ սպայի հանգստի հարցը»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ