Ամերիկյան լեգենդար Metallica թրեշ-մեթալ խումբը հայտնվել է Լոս Անջելեսի սուպերմարկետներից մեկում և մսավաճառի հետ կատարել իր Enter Sandman երգը: Այս մասին գրում է NME պորտալը:
Հաղորդվում է, որ Metallica-ի անդամներ Ջեյմս Հեթֆիլդը, Լարս Ուլրիխը, Քիրք Հեմմեթը և Ռոբերտ Տրուխիլիոն սուպերմարկետ են մտել ամերիկացի երգիծաբան Բիլլի Այքների «Բիլլին փողոցում» (Billy on the Street ) շոուի նկարահանման շրջանակում: Նրանց տեսնելով՝ մսավաճառը սկսել է երգել խմբի հայտնի Enter Sandman երգը, երաժիշտներն էլ ետ չեն մնացել՝ ձայնակցելով գլուխն ակտիվ թափահարող, ոգևորված մսավաճառին:
Metallica թրեշ-մեթալ խումբը հիմնադրվել է 1981թ.: Այս տարվա նոյեմբերի 18-ին՝ 8 տարվա ընդմիջումից հետո, խումբը թողարկեց իր թվով 10-րդ՝ Hardwired…To Self-Destruct ալբոմը, որում ներառված է 12 ստեղծագործություն՝ ինչպես քննադատներն են ասում, 80-ականների ոգով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև