Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիությունը շարունակում է ներդրումները Հայաստանում. ստեղծվում են նոր աշխատատեղեր

Դեկտեմբեր 16,2016 18:15

2016թ դեկտեմբերի 16-ին Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների գծով Գլխավոր տնօրեն Քրիստիան Դենիելսոնն ու Հայաստանի Հանրապետության Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ստորագրեցին երկու ֆինանսական համաձայնագրեր՝ միտված Հայաստանի աշխատանքային շուկայի  արդյունավետության բարձրացմանն ու Հայաստանում  ֆինանսների կառավարման համակարգի հզորացման աջակցությանը:

Եվրոպական միության նոր՝ «Բարձր որակավորում հանուն ավելի լավ աշխատանքի» ծրագիրը, որի բյուջեն կազմում է  15.2 մլն եվրո նպատակ ունի բարձրացնել Հայաստանի աշխատանքի շուկայի արդյունավետությունը՝ կատարելագործելով  աշխատուժի աշխատանքով ապահովման համակարգը և հատկապես կարևորելով  զբաղվածությունը գյուղատնտեսության ոլորտում: Մասնագիտական կողմնորոշման ազգային համակարգի ներդրման, կարիերայի կենտրոնների վերազինման և ցկյանս ուսումնառության պայմանների բարելավման շնորհիվ՝ այս նոր նախաձեռնությունը կնպաստի աշխատանք փնտրողների մասնագիտական որակավորումների զարգացմանն ու նրանց զբաղվածության  ապահովմանը: Ծրագիրը հնարավորություն կտա կատարելագործել հանրային և մասնավոր հատվածի պահանջարկով պայմանավորված՝ աշխատուժի մատակարարման մեխանիզմները՝ տվյալների հավաքագրման և կիրառման ավելի արդյունավետ համակարգի ներդրման շնորհիվ:

Նախաձեռնության հատուկ նպատակն է Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) Գյուղատնտեսական քոլեջների շրջանավարտների համար ստեղծել աշխատատեղեր և ապահովել մասնագիտական որակավորման հեռանկարներ՝ ազգային վարպետային ուսուցման՝ աշակերտության  համակարգերի մշակման և Գյուղատնտեսական ՄԿՈՒ կենտրոնների վերազինման միջոցով:

Միաժամանակ Եվրոպական միությունը ստորագրում է Պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների աջակցության նոր ծրագիր, որի բյուջեն կազմում է 10 մլն եվրո, և որը միտված է՝ միջազգային չափանիշներին և առաջավոր փորձին համահունչ՝ բարձրացնելու պետական ծախսերի հաշվետվողականությունը, թափանցիկությունն ու արդյունավետությունը:

Ծրագիրը կնպաստի բյուջեի պլանավորման և ծախսերի կատարման թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացմանը՝  հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործընթացների կատարելագործման միջոցով: Եվ, կապահովի ավելի մասնակցային  բյուջետավորման գործընթացներ քաղաքացիական հասարակության և ՀՀ Ազգային ժողովի ներգրավվածությամբ:

Ընդհանուր տեղեկություններ

Վերջին տասնամյակում գրանցվել է Հայաստանի տնտեսության աճ: Այդուհանդերձ  երկիրը ենթարկվում է տնտեսությունը թուլացնող արտաքին գործոնների ազդեցությանը: Այդ տեսանկյունից՝ Եվրոպական միությունը աջակցում է Հայաստանի զարգացմանն ուղղված ջանքերին, որոնց նպատակն է զբաղվածության հնարավորությունների ամրապնդման միջոցով երկրում կրթել և զարգացնել մարդկային կապիտալը, կատարելագործել սոցիալական ապահովման պայմաններն ու հզորացնել պետական վարչարարության և կառավարման համակարգերը:

Ֆինանսավորումը տրամադրվում է  Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) երկրների՝ այդ թվում Հայաստանի հետ համագործակցության ֆինանսավորման հիմնական՝  «Եվրոպական հարևանության գործիքի» միջոցներից:

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031