Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվողների միջնորդությունը բավարարվեց

Դեկտեմբեր 16,2016 18:01

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարեց հուլիսի 20-ին Խորենացի փողոցում ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ բախման հետեւանքով կալանավորված Ալբերտ Ավագյանի, Հայկ Հովհաննիսյանի, Նարեկ Սարգսյանի եւ Արման Մխիթարյանի քրեական գործով արագացված կարգով դատաքննություն անցկացնելու պաշտպանական կողմի միջնորդությունը:

Ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվողներ Հայկ Հովհաննիսյանը, Արման Մխիթարյանը, Նարեկ Սարգսյանը եւ Ալբերտ Ավագյանը ընդունել են իրենց մեղքը, զղջացել կատարածի համար:

Ի դեպ, նախորդ նիստում դատախազն առարկել էր արագացված դատաքննություն կատարելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը, այսօր հայտարարեց, որ դեմ չէ:

Ամբաստանյալների պաշտպաններն այսօր դատարանին ներկայացրին իրենց պաշտպանյալների բնութագրերը, ինչից հետո դատախազը ժամանակ խնդրեց՝ մեղադրական ճառին նախապատրաստվելու համար: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդը նշանակվեց դեկտեմբերի 22-ին:

Հիշեցնենք, որ  Հայկ Հովհաննիսյանը, Արման Մխիթարյանը, Նարեկ Սարգսյանը եւ Ալբերտ Ավագյանը  մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031