Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանին սպառնում է 2 տարի 6 ամիս ազատազրկում: Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ամանորի գիշերը ազատության հրապարկում տոնածառ տեղադրելու փորձի ժամանակ ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ մեղադրվող Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստում մեղադրող դատախազը ներկայացրեց մեղադրական ճառը՝ առաջարկելով ակտիվիստին դատապարտել ազատազրկման երկու տարի վեց ամսով:
Դահլիճում հավաքվածները դատախազի միջնորդած պատժաչափը լսելուն պես արձագանքեցին՝ երկու տարի վեց ամիսը քիչ է, գնդակահարություն պահանջեք:
Դատական նիստ հետաձգվեց, որ պաշտպանական կողմը ներկայացնի պաշտպանական ճառը:
Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 27-ին: Դատական նիստից հետո Գեւորգ Սաֆարյանը դատախազի ներկայացրած պատժաչափի մասին կատակեց, թե. «Արդեն շնորհակալ ենք՝ մեր բարի դատախազը տասը տարի չուզեց: Աբսուրդ է: Նրա ճառը չի համապատասխանում իրականությանը՝ ոչ նախաքննությանը, ոչ դատաքննությանը: Դատավորից էլ ակնկալիք չունեմ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ