Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպան պետք է հասկանա՝ զինվորը ոչ թե «կազարմայում» մուկ տշող է, այլ սպայի «զրահաբաճկոնը». Վովա Վարդանով (Տեսանյութ)

Դեկտեմբեր 16,2016 17:52

«Երբ սպան վերջապես հասկանա, որ զինվորը ոչ թե իր ձեռքի տակ հայտնված ինչ-որ մեկի երեխան է, այլ իր «զրահաբաճկոնն» է, որը մուկ չի տշել «կազարմայում», այլ նրա միակ ազատ ժամանակը եղել է լվացվելը, այդ ժամանակ կունենանք հզոր բանակ»,-այսօր «Միասնություն» համազգային շարժման կազմակերպած «Հասարակություն-Բանակ-Պետություն» քննարկման ժամանակ ասաց ազատամարտիկ, առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր Վովա Վարդանովը:

Ըստ նրա՝ սպաների վերաբերմունքը պետք է փոխվի, իսկ բանակի արհեստավարժության գրավականը կրթված, մշտապես զբաղված զինվորն է: Զինվորական կրթության համակարգը, Վարդանովի խոսքով, եւս պետք է բարեփոխել. «Զինվորականությունը հասարակությունից կտրված է: «Ռազմագողական ինստիտուտ» բառն եմ ժամանակին լսել, որը համապատասխանում էր իրականությանը»:

Հետախույզի համար ընդունելի չէ «ապրիլյան քառօրյա պատերազմ» հասկացությունը, քանի որ պատերազմը 27 տարի շարունակվում է. «Մի բթացեք, պատերազմը շարունակվում է: Եթե «քառօրյա պատերազմ» բառը չօգտագործեք, ժողովուրդն ավելի զգոն կլինի»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031