«Վահան Բադասյանն ասաց, որ Մոսոն գող է, բանակում կա թալան, բայց ասացին, թե հանցակազմի բացակայություն կա: Ոչ մեկս չասեց՝ բերեք Բադասյանին դատի տանք, որ շանտաժի է ենթարկում այդ մարդուն: Բանակում այնքան խնդիրներ կան, որոնցից տեղյակ չենք»,-այսօր «Միասնություն» համազգային շարժման կազմակերպած «Հասարակություն-Բանակ-Պետություն» քննարկման ժամանակ ասաց ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը:
Նրա խոսքով. «Եթե հասարակությունը մասնակցեր Մոսո- Բադասյան կռվին, բանակի գործերն այնքա՜ն կհարթվեին: Ապրիլից հետո գեներալներ կալանավորվեցին ու բաց թողնվեցին: Ինչո՞ւ լռեցինք…
Բանակը կորցնելն անթույլատրելի է, այդ դեպքում ՀՀ-ն կհայտնվի ռուսական լծի տակ: Կոռուպցիան եւ թալանը հանրության մեղքն են, որովհետեւ մենք լռում ենք»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ