Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Սաթյանը՝ Վահան Արծրունու մասին. «Մենք բարեկամական կապերի մեջ ենք»

Դեկտեմբեր 16,2016 15:45

Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը դեկտեմբերի 14-ին պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ արդյոք կոմպոզիտորների միությունը չի՞ պատրաստվում սատար կանգնել ԱԱԾ կանչված Վահան Արծրունուն, ասել էր , որ Վահան Արծրունին միության անդամ չէ, ինքն էլ տեղյակ չէ, ինչի մասին է խոսքը եւ խոստացել էր իրավիճակին ծանոթանալուց հետո նոր միայն գնահատական հնչեցնել:

Նույն օրը պարոն Սաթյանի հետ հանդիպել չկարողացանք: Այսօր Aravot.am-ը այցելելով կոմպոզիտորների միության նախագահին՝ կրկին հետաքրքրվեց՝ ի վերջո ի՞նչ է մտածում պարոն Սաթյանը:

«Այն օրը պատասխանելով ձեր հարցին, ասել էի, որ Վահան Արծրունին կոմպոզիտորների միության անդամ չէ: Այժմ ուզում եմ շեշտել, որ դա չի նշանակում, թե մենք ստեղծագործող մարդանց, արվեստագետներին սատար չենք կանգնում, մանավանդ Վահանի նման անձնավորությանը, որի հետ բարեկամական կապերի մեջ եմ: Կարծում եմ, որ մարդու իրավունքի խախտում է տեղի ունեցել, եւ պետք է անդրադառնալ այդ խնդրին: Պարզապես անցյալ անգամ չէի տիրապետում իրավիճակին ու չգիտեի, թե ինչի մասին է խոսքը, որովհետեւ բացակայել էի քաղաքից: Իմ համոզմամբ, յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ազատ երկրում արտահայտվել այնպես, ինչպես ուզում է եւ ստեղծագործել այնպես, ինչպես կարող է: Հաճախ մեկնաբանություն են տալիս, թե ով միության անդամ չէ, չի կարող ստեղծագործել… Իհարկե կարող է, ու Աստված տա այնպիսի ստեղծագործություններ ծնվեն, պտտվեն աշխարհով մեկ, որ մեր ազգը եւս մեկ ստեղծագործությունով ավել ճանաչելի դառնա աշխարհում»,-նշեց մեր զրուցակիցը:

Նա նաեւ հավելեց. «Հիմա շատերը սոցցանցերում խոսում են տարբեր թեմաներից՝ չհասկանալով իրավիճակը, մինչդեռ ընդհանրապես մարդ պետք է խոսի միայն այն խնդրի մասին, որից տեղյակ է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ հեղինակի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Չնայած մեր ոչ պայծառ փոխհարաբերություններին,բայց եւ այնպես՝ որպես ի բնե ըմբոստ ծնված անձ ,միանում եմ Արամ Սաթյանին, եւ ավելին,անկախ այն բանից,անհատ ստեղծագործող Վահան Արծրունին ԿՄ անդամ է,թե ոչ,գտնում եմ,որ մենք(ԿՄ) որպես ստեղծագործ միություն, նույնպես պիտի սատար կանգնեք նրան,քանզի այսօր, քեզ վաղը՝ ինձ…Չի կարելի լռել…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031