Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Բեքարյան. Բանակցային գործընթացը գտնվում է սառեցված փուլում, փակուղային իրավիճակում

Դեկտեմբեր 16,2016 15:41

Եթե Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումները ինչ-ինչ հույսեր էին ներշնչում, սակայն Ադրբեջանը հրաժարվեց պայմանավորվածություններից: Դեկտեմբերի 16-ին «Նովոստի Արմենիա» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով տարին՝ ասաց ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:

«Ինչ վերաբերվում է Կասպրչիկի առաքելության ընդլայնմանը, նորից սայլը տեղից չի շարժվում: Դրա հետ կապված որոշակիություն բերեց Ռուսաստանի արտգործնախարարը ԵԱՀԿ նախարարական կոմիտեի հանդիպումից հետո Համբուրգում՝ ուղղակիորեն ասելով, որ կա համաձայնություն ընդլայնման քանակի հետ կապված, ի դեպ ծիծաղելի թվով՝ 7 մարդով: Ես ինչու եմ օգտագործում ծիծաղելի բառը, որովհետեւ եթե պատկերացնեք ԼՂՀ-Ադրբեջան եւ ՀՀ-Ադրբեջան սահմանն իր ամբողջ երկայնքով, այստեղ հույս կամ էլ վստահություն ունենալ, որ Կասպրչիկի գրասենյակը 7 մարդով կարող է էական փոփոխություն բերել, իհարկե՛, դա ծիծաղելի է: Լավրովը ասաց նաեւ, որ չկա համաձայնություն տեղակայման հետ կապված: Սա ավելի ծիծաղելի է: Այսինքն՝ Կասպրչիկի գրասենյակը ընդլայնում է սահմանների վրա մոնիթորինգի տարրը որոշակիորեն բարելավելու նպատակով, բայց պարզվում է տեղակայումը չգիտես որտեղ պետք է լինի: Այսինքն՝ սա հերթական անգամ ցույց է տալիս պայմանավորվածություններից դուրս գալու ձեռագիր»,- ասաց նա:

Կարեն Բեքարյանի կարծիքով՝ բանակցային գործընթացը գտնվում է սառեցված փուլում, փակուղային իրավիճակում. «Այսինքն՝ հայկական կողմերը պահանջում են պայմանավորվածությունները կատարելու գործընթաց, ադրբեջանական կողմը դրա ո՛չ ցանկությունն ունի, ո՛չ կամքը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031