Լրահոս
Օրվա լրահոսը

Կամփոփվի «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագիրը

Դեկտեմբեր 16,2016 15:20

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցաբար, ԵՀԽ Կլոր Սեղան հիմնադրամի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ, 2010 թվականից սկսյալ՝ իրականացնում է «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագիրը, որ նպատակ ունի դպրոցներում քահանաների հետ ծնողական և աշակերտական հանդիպումների միջոցով ուղենշել ընտանիքի առջև ծառացած արդի հիմնախնդիրների հաղթահարման հոգևոր ճանապարհները:

Ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 19-ին` ժամը 12:00-ին, Երևանի ՔԴԿ գրասենյակում (Սայաթ-Նովա – Աբովյան խաչմերուկ, Ս. Աննա և Ս. Կաթողիկե եկեղեցիների հարևանությամբ) կազմակերպվելու է կլոր սեղան-քննարկում՝ Ազգային ժողովի, ՀՀ Կրթության և գիտության, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՀՀ Ոստիկանության, Միացյալ Ազգերի Կազմակերպության Բնակչության և մանկական հիմնադրամների, ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի, ընտանեկան խնդիրներով զբաղվող հասարակական կառույցների և հիմնադրամների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քննարկմանը ներկայացվելու են զեկուցումներ «Քրիստոսի Եկեղեցին և ընտանեկան ներդաշնակությունը» և «Անդրադարձ ներընտանեկան կյանքում առկա որոշ խնդիրներին ըստ «Կանոնագիրք Հայոց» ժողովածուի» թեմաներով, կազմակերպվելու է քննարկում, ապա ներկայացվելու են ծրագրի ընթացիկ տարվա արդյունքները:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Քրիստոնեական դաստիարակության կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031