«Ադրբեջանի քայլերը չարժանանալով պատշաճ արձագանքի, ամեն քայլից մյուս քայլ անցման շրջանում նրա համար ստեղծում են ինչ-որ անպատժելիության զգացում եւ մթնոլորտ»
«Հարակից՝ ոչ բանակցային սեղանի զարգացումներ՝ մարդկային կյանքեր խլած. մենք ունեցանք զոհեր, վիրավորներ, բառացիորեն պատերազմ, որը իրականում բացի մարդկային ողբերգությունից չէր կարող իր հետքը չթողներ ընդհանուր գործընթացի վրա, այդ թվում՝ բանակցային»,- դեկտեմբերի 16-ին «Նովոստի Արմենիա» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:
Նա հավելեց, որ Ադրբեջանի քայլերը չարժանանալով պատշաճ արձագանքի, ամեն քայլից մյուս քայլ անցման շրջանում նրա համար ստեղծում են ինչ-որ անպատժելիության զգացում եւ մթնոլորտ, որը ինչ-որ պահի կարող է դուրս գալ ափերից. «Ադրբեջանը նախաձեռնեց ծրագրած ռազմական գործողություն, բառացիորեն պատերազմ, փորձեց օգտագործել նաեւ անսպասելիության գործոնը՝ առավելության գործոնը: Խնդրի մի կողմն է, որ ձախողեց իր ծրագրերը: Բայց այն, որ դա դարձավ հնարավոր, միջազգային, այդ թվում միջնորդական առաքելություն իրականացնող մեր գործընկերները սրանից մեծ դասեր ունեն քաղելու»:
Կարեն Բեքարյանը հավելեց, որ հեշտ չի լինում այդպիսի իրավիճակից վերադարձը դեպի բանակցային սեղան. «Շատ բնական էր, որ բավականին մեծ թվով հարցադրումներ, որ կային անգամ մինչեւ ապրիլ, բայց անընդհատ հետ էին մղվում օրակարգի 2-րդ, 3-րդ պլան, դարձան առաջնային: Խոսքը, առաջին հերթին, իրավիճակի կանխատեսելիության որոշակի հիմքերի ապահովման մասին է: Եթե ավելի հստակեցնենք, բազմիցս այդ մասին խոսվում էր մինչեւ ապրիլ, խոսքը հետաքննության մեխանիզմների ստեղծման մասին է»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ