Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի զարգացման հիմնադրամը ներդրումների խթանման նպատակով կանոնավոր համագործակցություն է հաստատում շահագրգիռ կողմերի հետ

Դեկտեմբեր 16,2016 14:38

Հայաստանի զարգացման հիմնադրամի Ներդրումների գծով տնօրինության նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ին կայացել է աշխատանքային խորհրդակցություն ՀՀ-ում գործող բանկերի, վարկային և ներդրումային կազմակերպությունների, իրավաբանական, աուդիտորական և բիզնես խորհրդատվական ընկերությունների, անշարժ գույքի գործակալությունների, վենչուրային հիմնադրամների և ֆոնդային բորսայի ներկայացուցիչների հետ։ Նպատակն էր ներդրումների ներգրավման և խթանման հարցերի քննարկումը։

«Սա մեր առաջին հանդիպումն է ներդրումային ոլորտում ներգրավված տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Մենք ուզում ենք, որ այսպիսի հանդիպումները լինեն նվազագույնը եռամսյակը մեկ, որպեսզի կարողանանք մեր համագործակցությունն ավելի կանոնավորել։ Ակնկալում ենք քննարկել ձեզ հետ համագործակցության ձևերը, որպեսզի բոլորս միասին Հայաստանի ներդրումային միջավայրը ներկայացնենք օտարերկրյա ներդրողներին»,-ասել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը։

Մկրտիչեանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Հիմնադրամի առաքելությունը, որն է՝ արտահանման խթանումը, ներդրումների ներգրավումն ու զբոսաշրջության զարգացումը։ Մասնավորապես, խոսվել է կառույցի կողմից իրականացվող միջոցառումների մասին, որոնք ուղղված են օտարերկրյա ներդրողների ներուժի բացահայտմանը, մեր երկրի ներդրումային հնարավորությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, ներդրողներին մատուցվող ծառայությունների մատուցմանը։ Կարէն Մկրտիչեանը տեղեկացրել է հաջորդ տարում նոր ներդրումների ներգրավման նպատակով իրականացվելիք խոշոր միջոցառումների մասին, որոնք կթիրախավորեն ոչ միայն օտարազգիներին, այլև հայկական սփյուռքի ներկայացուցիչներին։

Քննարկման մասնակիցները բարձրացրել են մի շարք հարցեր, հնչեցրել կառուցողական առաջարկներ, որոնք Հիմնադրամի ուշադրության առանցքում են։ Անդրադարձ է եղել պետություն-մասնավոր հատված ներդրումային նախագծերին, որոնց մշակման ուղղությամբ ևս Հիմնադրամն աշխատում է։

 

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031