Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ջիգարխանյանի դեմ դատական հայց են ներկայացրել թատրոնի նախկին աշխատակիցները

Դեկտեմբեր 16,2016 13:47

Մոսկվայի դրամատիկական թատրոնի՝ աշխատանքից հեռացված աշխատակիցները դատական հայց են ներկայացրել թատրոնի դեմ, որի գեղարվեստական ղեկավարը Արմեն Ջիգարխանյանն է: Այս մասին հաղորդում է «Starhit-ը:

Ըստ թատրոնի աշխատակիցների՝ իրենց աշխատանքից անօրինական են հեռացրել: Մասնավորապես, թատրոնում 20 տարի աշխատած Մարգարիտա Չերեսը պատմել է, որ իրեն կանչել են կադրերի բաժին և հանձնել աշխատանքային գրքույկը՝ «աշխատանքային պարտականությունների չկատարում» գրառմամբ:

«Իբր վատ եմ աշխատել. ժամանակին հանդերձանք չեմ տրամադրել, չեմ հետևել դրանց, չեմ լվացել… Բայց դա ճիշտ չէ… Ես հայց եմ ներկայացրել Գագարինի դատարան զրպարտության համար: Իհարկե, պարտվեցի դատը»,- պատմել է նա:

Չերեսի խոսքով՝ ավելի ուշ իրեն դիմել է թատրոնի ռեժիսորներից մեկը՝ Դմիտրի անունով, նրանք երկուսով պատրաստվում են երկրորդ անգամ դիմել դատարան՝ փոխհատուցում ստանալու համար:

Բացի այդ, դատարան է դիմել նաև դերասանուհի Դանա Նազարովան: Նա պատմել է, որ 8 տարվա աշխատանքից հետո ինքը երեխա է ունեցել և ակնկալում էր ստանալ վճարովի արձակուրդ, սակայն փոխարենը ստացել է աշխատանքային գրքույկը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031